16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Թեկնածուները լուսաբանվել են հավասար եւ անկողմնակալ. ՀՌԱՀ նախագահ

Եթերում նախագահի թեկնածուները լուսաբանվել են հավասար եւ անկողմնակալ: Եթե որոշ դեպքերում թեկնածուների ներկայացվածությունը ակտիվ չի եղել, դա թեկնածուների մեղքով է: Նման կարծիք հայտնեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը:

Եթերային ներկայացվածությամբ, ըստ ՀՌԱՀ նախագահի` առաջատարը Րաֆֆի Հովհաննիսյանն է, ով եթերում ունեցել է 2160 րոպե, նվազագույնը՝ Արման Մելիքյանը՝ 503 րոպե, ինչը կախված է նաեւ նրա քարոզչության մեթոդիկայից:

Վճարովի եթերաժամանակից օգտվել են ՀՀ նախագահի երեք թեկնածուներ` Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը եւ Սերժ Սարգսյանը:

Թեկնածուներին հատկացված օրական անվճար նվազագույն եթերաժամանակը` 70 րոպե Գրիգոր Ամալյանը բավական պատկառելի թիվ է համարում: 

Հիշեցնենք, ՀՀ տարածքում 96 հեռուստաընկերություն է գործում: Հայաստանյան 22 կազմակերպություն հայտարարել են վճարովի եթերաժամի համար իրենց սակագները, որոնցից իննը գործում են մարզերում: Երեք ռադիոընկերություն ևս հայտարարել են վճարովի եթերաժամանակ տրամադրելու մասին, որից մեկն է գործում մարզի տարածքում:

 

Հանձնաժողովն ուսումնասիրել է նաեւ հայտարարված սակագները, որոնք, հանձնաժողովի նախագահի խոսքով՝ համապատասխանում են ՀՀ օրենսդրության պահանջներին: 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ