03 Հունվարի, Saturday, 2026
KFC

Երբ իշխանությունները մարտի 1-ի էջը փակված համարեցին, ես հայտարարեցի, որ մարդասպաններն ազատության մեջ են …

“Երբ իշխանությունները մարտի 1-ի էջը փակված համարեցին, ես հայտարարեցի, որ մարդասպաններն ազատության մեջ են, նրանք պատժված չեն, եւ չի բացառվում, որ խրախուսված լինեն: Ես հայտարարեցի անգամ, որ հաջորդ անգամ չգիտեմ, թե ում վրա են կրակելու”: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման գնահատական տվեց ստեղծված իրավիճակին նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը

Վերջինս նկատում է, որ չբացահայտված այդ սպանությունները հիմք են տալիս իրեն ասելու, որ մարդասպաններն ազատության մեջ են եւ հլու ու հնազանդ կարող են կատարել ցանկացած պահանջ: Լարիսա Ալավերդյանը համոզված է, որ ընտրական գործընթացների միտումնավոր հետաձգումը հանցագործություն  է, և ինչ-որ ուժերի կարող է այն  ձեռնտու լինել:

Այն դիտարկմանը թե ինչ ուժերի մասին է խոսքը, Լարիսա Ալավերդյանը նկատեց. “Կասկածներ կան, որ այդ ուժերը ներսում են: 2008-ի փետրվարի 29- ին ես հայտարարեցի, որ եթե դա մնա Սերժ Սարգսյանին, ապա բռնություն չի լինելու, բայց մենք տեսանք, որ բռնությունը տեղի է ունեցել: Էլի եմ կրկնում` չի բացառվում, որ կան մարդիկ, որոնց ձեռնտու չի, որ այս ընտրություննեը խախանդ անցնեն”:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ