05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Արթուր Բաղդասարյանը խորհուրդ է տալիս ադրբեջանցիներին չխցկվել այնտեղ, որտեղ նրանց չեն սպասում

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մեկնաբանել է պաշտոնական Բաքվի նյարդային արձագանքը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի Հայաստան կատարած այցի ու Երևանում հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ:

“Հայաստանի Հանրապետությունը սուվերեն պետություն է, որը ՀԱՊԿ-ի ակտիվ անդամներից է, և թե ում հետ համագործակցության ինչ ձևաչափ կորոշի` մեր երկրի ներքին գործն է: Լավ կլինի, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները չխցկվեն այնտեղ, որտեղ նրանց ամենևին չեն սպասում: Համոզված եմ, որ 21-րդ դարում նման միջնադարյան մտածելակերպը չի կարող հարգի լինել, իսկ քաղաքացիական ինքնաթիռներին հարվածելու յուրաքանչյուր դրսևորում դատապարտելի է ոչ միայն ՀԱՊԿ-ի, այլ, թերևս, ցանկացած միջազգային կառույցի համար: Հայաստանը կարող է լիարժեք ապահովել և պաշտպանել մեր քաղաքացիական օդանավերի անվտանգությունը: Այս հարցի վերաբերյալ մեր դիրքորոշումը հստակ արտահայտել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը”,-ասել է Արթուր Բաղդասարյանը

 

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ