20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱԿ-ը որոշել է Նիկոլին փոխարինել

ՀԱԿ անդամ , ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն ԱԺ Էթիկայի հանձնաժողովում կփոխարինի հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանին: Հանձնաժողովի նախագահի փոփոխության մասին առաջարկ Լյուդմիլա Սարգսյանն ստացել է ԱԺ ՀԱԿ խմբակցությունից:

Henaran.am-ի հետ զրույցում տիկին Սարգսյանն ասաց, որ առայժմ այս կապակցությամբ որեւէ բան չի կարող ասել: Նրա խոսքով, առաջարկն ստացել է, պետք է մանրամասն ծանոթանա հանձնաժողովին, կազմակերպչական խնդիրներին եւ ըստ այդմ կփորձի իրականացնել իր պարտականությունները:

Նշենք, որ ԱԺ Էթիկայի հանձնաժողովը գլխավորում է ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը, որի լիազորություններն ավարտվում են ԱԺ առաջիկա քառօրյային:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ