13 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Արմեն Մարտիրոսյանի ծնողների դուռը թակել` անձնագիր են ուզել

“Քարոզարաշավը ընթանում է հանդարտ ու քաղաքակիրթ ,անգան բողոքներն են բովանդակային առումով տարբերվում”,- հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը :Նրա այս խոսքերը հաստատեց “Ժառանգության” վարչության անդամ Արմեն Մարտրիոսյանը , միաժամանակ նշելով, որ ՀՀԿ-ն շարունակում է ապօրինի կերպով օգտագործել վարչական ռեսուրսները :

“Երեկ տեղեկություն եմ ստացել , որ Չարենցավանում և հարակից գյուղերում, դպրոցի դասաժամերի հաշվին քարոզարշավի նպատակով  ԱԺ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը հանդիպում է ուսուցիչների հետ, քաղաքացիների անձնագրեր են հավաքում”:

Պատգամավորը այդ խոսքերը արտաբերելիս սկսեց հազալ և ՀՀԿ պատգամավորը ռեպլիկի կարգով նկատեց` սուտ բան որ ասում են այդպես է լինում:

Արմեն Մարտիրոսյանը Հովհաննես Սահակյանի այս ռեպլիկը անարձագանք չթողեց.
“Ավելի լավ է ես սուտ լինեմ, քան իշխանությունները,  5 տարի  շարունակ ինչ ասեցի ` միշտ ճիշտ դուրս եկա, իշխանություները ոչ”:

“Նմանատիպ հայտարարություններ անելու համար պետք է հիմք ունենալ: Գաղտնիք չէ, որ ՀՀԿ-ն ունի շատ անդամներ և բնականաբար նրանք աշխատելու են իրենց կուսակցության համար”,-հետևեց Սահակյանի պատասխանը:

“Ժառանգական” պատգամավորը կոնկերտ փաստ մատնանշեց. “Նույնիսկ ծնողներիս դուռն են ծեծել և անձնագրային տվյալներ են ուզել”,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ