09 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մի անհայտ էլ` ակնհայտ. “Հայազն”

Հայաստանի 6 տասնյակը հատող կուսակցական բազմությանն ավելացավ եւս մեկը: Հունվարի 31-ին, Երևանում,Անի Պլազա հյուրանոցի Անի սրահում տեղի ունեցավ “Հայազն” կուսակցության հիմնադիր համագումարը : Նախ ընդունվեց կուսակցության կանոնադրությունը, որը մշակվել ու ձևակերպվել էր Ծաղակաձորում կուսակցության կայացած եռօրյա հավաքի ժամանակ: 
Համագումարը նախագահում էր Արմեն Հովհաննիսյանը,քարտուղար` Աշոտ Գրիգորյան:Հաշվիչ հանձնախմբի նախագահ ընտրվեց Հովհաննես Նալբանդյանը,անդամներ` Կարեն Մեժլումյանը,Արսեն Սարգսյանը: Ելույթներով հանդես եկան Արմեն Մկրտչյանը,Արմեն Աղայանը,Դավիթ Խոսրովյանը,Հայկ Ղազարյանը,Ալեքսանդր Քանանյանը:

Կուսակցության ղեկավար մարմնի` Վարչության անդամներ ընտրվեցին Արմեն Մկրտչյանը,Արմեն Աղայանը,Դավիթ Խոսրովյանը,Հայկ Ղազարյանը,Ալեքսանդր Քանանյանը,Հովհաննես Եղյանը,Խորեն Հարությունյանը:Վերահսկիչ Մարմնի անդամներ ընտրվեցին` Արսեն Սարգսյանը,Հովհաննես Նալբանդյանը,Սերգեյ Կարապետյանը:

“Հայազն” կուսակցության հիմնական նպատակը ազգային պետականակերտման լայնածավալ, այդ թվում սահմանադրական բարեփոխումների իրականացումն է, որը ենթադրում է պետականության հիմնարար սկզբունքների համապատասխանեցում Հայոց ազգային նկարագրին, հոգևոր արժեքների համակարգին, արդարության և բարոյականության պատկերացումներին, ինքնակազմակերպման և հավաքաբար գործելու ազգային առանձնահատկություններին, ինչպես նաև պատմական արդի ժամանակաշրջանի մարտահրավերներից բխող հիմնախնդիրներին:

Կուսակցությունը դեմ է ազգային ինքնիշխանության սահմանափակմանը, վերպետական որևէ կառույցում Հայաստանի ներգրավմանը: Արցախի խնդրի լուծումը տեսնում է տարածքի բնակեցման, արցախաբնակ ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքների վերականգնման, Արցախը ՀՀ-ից անջատող ակտերի վերացման, իսկ նոր պատերազմի դեպքում բնական և անվտանգ սահմանի վերականգնման միջոցով: Արևմտյան Հայաստանի հարցում մերժում է ներկա բաժանարար գիծը սահման ճանաչելու փորձերը և պահանջում է Ցեղասպանության տարածքային հատուցում: Պաշտպանում է սեփական ճակատագիրը տնօրինելու ջավախահայության իրավունքը: 

Համագումարի ընթացքում հայտարարվեց,որ կուսակցության մոտակա քաղաքական քայլերն են լինելու նախագահական ընտրություններին Բոլորին Դեմ-ի կոչով հանդես գալը,մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրությանը մասնակցության հարցը քննարկելը:

Հաղորդում են “Հայազն” կուսակցության մամլո ծառայությունից

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ