16 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս ընտրություններն առավել մրցակցային են, քան խորհրդարանականը. Եվրոպա-Հայաստան խորհուրդ

‘’Հայաստանի նախագահական ընտրությունները մրցակցային են եւ այս ամենը նկատելի է այն առումով, որ շատ մեծ է այն մարդկանց թիվը, ովքեր ասում են, որ պարտադիր մասնակցելու են քվեարկությանը: Ես համեմատում են նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների հետո, մթնոլորտն ավելի մրցակցային է’’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Եվրոպա-Հայաստան խորհրդի անդամ, Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ, ֆրանսիացի պատգամավոր, ԵԺԿ անդամ, […]

Ընտրել գլխավոր հրամանատարին. Արծիվների կոչը

 Հայաստանի Հանրապետության արժանապատի´վ  քաղաքացիներ Երկիր մոլորակում բնակվող յուրաքանչյուր ժողովրդի, ազգի, պետության համար տեղի ունեցող  ցանկացած համապետական ընտրություն առաջին հերթին նպաստում է տվյալ պետության քաղաքացիների ապագա 5 տարիների բարեկեցությանը, առաջընթացին, զարգացմանը: Սույն թվականի փետրվարի 18-ին հայ ազգի, հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար պատմական իրադարձություն է, քանզի յուրաքանչյուրս ապրելով, արարելով ի վերուստ տրված Հայկական բարձրավանդակում, շրջապատված […]

Սահմանային միջադեպերն առաջիկայում կշարունակվեն. քաղաքագետ

“Ադրբեջանն այդ կրակոցներով, սադրանքներով փորձում է նախ լուծել իր ներքին հարցերը, իսկ հետո իր համար ավելի կարեւոր է ցույց տալ, որ հակամարտությունը ոչ թե Ղարաբաղի եւ Ադրբեջանի, այլ Ադրբեջանի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ”: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի վրա օրերս տեղի ունեցած կրակոցների մասին, ասաց քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը` հավելելով, որ նման […]

Հայաստանը փոխվել է աննկարագրելի. Րաֆֆի Հովհաննիսյան

“Վերջին քսանհինգ օրերի ընթացքում Հայաստանը փոխվել է աննկարագրելի: Ոչ ոք չէր պատկերացնում որ ժողովրդի մոտ քաղաքական գործընթացների նկատմամբ հավատը վերականգնվելու է”:  Այսօր քարոզշական ամփոփիչ ասուլիսում հայտարարեց նախագահի թեկնածու, “ժառանգություն” կուսակցության առաջնորդ րաֆֆի Հովհաննիսյանը: Րաֆֆին տեսնում է, որ հայ մարդը որոշել է և հասկացել, որ այս ընտրությունը իրավունքի Հայաստան ունենալու լավ հեռանկար է ստեղծելու: Թեկնածուն ծրագրային […]

Անտեր մնացած հարթակը

Ովքեր են 2008-ի նախագահական ընտրություններից հետո Ազատության հարթակի նոր տերերը: Քաղաքական օրակարգն այս առումով, համենայն դեպս մինչ օրս սպառված է: ՀԱԿ-ի “արտախորհրդարանական ընտրությունների” տապալված պահանջից եւ կազմաքանդումից հետո վաղուց արդեն հարթակն ատեր է մնացել: Գուցե թե նոր տերեր հայտնվեն` գոնե “de ure”: Այսպես. ըստ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի, Ազատության հրապարակում վաղը` փետրվարի 16-ին հանրահավաքի թույլտվություն […]

ՀՅԴ Գերագույն մարմնի կոչը ընտրողներին

Հարգելի քաղաքացիներ   ՀՀ նախագահի ընտրությանը թեկնածու չառաջադրելու`  ՀՅԴ որոշման պատճառները ձեզ հայտնի են. միասնական քաղաքական օրակարգ ձեւավորելու, ընդդիմադիր միասնական թեկնածու ունենալու մեր ջանքը արդյունք չունեցավ։ Այդ պայմաններում անիմաստ էր մասնակցել մի միջոցառման, որի ելքը կանխորոշված է։ Նախընտրական այս ընթացքը նույնպես ընտրությունների «որակի» ապացույցն է:   Բայց կյանքը փետրվարի 18-ից հետո շարունակվելու է, ժողովրդին հուզող խնդիրները մնալու […]

Հիվանդի սիրտը տանձ է ուզում, Հայրիկյանն էլ …

Նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանը համոզված է, որ  նախագահական քարոզարշավն  ընթանում է թեկնածուների կողմից ինքնաոչնչացմամբ:   “Նախկինում Սերժ Սարգսյանը երեք թեկնածուներին` Րաֆֆի Հովհաննիսյանին, Հրանտ Բագրատյանին և Պարույր Հայրիկյանին, գուրգուրում էր: Ենթադրվում էր, որ հենց նրանք էլ կշնորհավորեն Սերժ Սարգսյանին ընտրություններից հետո: Սակայն եռանկյունիում, որը թվում էր` ամուր է, սկսեցին իրար քննադատել”,-ասաց նախագահի ինքնաբացարկված թեկնածուն` հավելելով, […]

Սուտ վկայության համար Սեդրակյանը պետք է պատասխան տա դատախազության առջև. Րաֆֆի Հովհաննիսյան

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է էպոսագետ Վարդան Սեդրակյանի հետ, բայց տարիներ առաջ, այն էլ “Ժառանգության”  պատգամավոր Անահիտ Բախշյանի միջոցով: “Այդ ժամանակ Վարդան Սեդրակյանը Անահիտ Բախշյանի աշակերտն էր և եթե հիշողությունս ինձ չի դավաճանում ինքը փորձում էր էպոսը նաև կիրառել իմ վրա և վերագրում էր էպոսում ինչ-որ դերակատարություն, իսկ եթե հիմա հարմար է հետադարձ ուժքով վերախմբագրել այդ […]

Ես տեսնում եմ կարողություն` միավորել բոլոր գաղափարախոսություն կրողներին եւ վերացնել քրեաօլիգարխիկ համակարգը. Անդրիաս Ղուկասյան

Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն արդեն 26-րդ օրն է շարունակում է հացադուլը: Այս ընթացքում թեկնածուն շուրջ 15 կիլոգրամ քաշի կորուստ է ունեցել, բայց վճռական է` կշարունակի միչեւ ‘’շինծու գործընթացի հանգուցալուծումը’’: Անդրիասի մոտ` ՀՀ ԳԱԱ շենքի հարեւանությամբ, հերթապահում են վերակենդանացման մասնագետները: Բժիշկներն ասում են, որ հացադուլի դիմած անձի օրգանիզմի դիմադրողականությունը կախված է ճարպերի փոխանակությունից, ճարպի հաստ շերտ […]

Պիտի գան ասեն` էստեղ “Սիթի”, էստեղ` “ՍԱՍ”

Նախագահի թեկնածու, “Ազատություն” կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանին իր հայրենի Արա գյուղում դիմավորեցին “ապագա նախագահ” կոչերով: Ողջունելով ներկաներին` գյուղի Մշակույթի տան դիմաց Բագրատյանն սկսեց իր ելույթը` նշելով, որ իշխանությունը հասկանում է, որ չի կարող վերընտրվել, եթե ընտրություններն իսկապես անցնեն ազատ ու արդար: Բագրատյանը նշեց, որ այդպես էլ չհաջողվեց գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հետ նստել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի