16 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայրիկյանի ”նախընտրական Գազելը” շրջում է Երեւանում

Նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, քարոզարշավը կեզրափակի Երեւանի Ազատության հրապարակում` ամփոփիչ հանրահավաքով: Թեկնածուի հանրահավաքի մասին Հայրիկյանի շտաբն իրազեկում է հնարավոր բոլոր միջոցներով` սոցցանցեր, հայտարարություն… Հայրենասիրական երգերի հնչյունների ներքո մայրաքաղաքի փողոցներով շրջող նախընտրական մեքենան բարձրախոսով հիշեցնում է քաղաքացիներին.’’նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հանրահավաքը տեղի կունենա 5:30-ին` Ազատության հրապարակում’’: Րոպեներ առաջ Պարույր Հայրիկյանի […]

Փետրվարի 18-ի ընտրությունները կլինեն ամենաբացը. Շարմազանովը` օտարերկրացի լրագրողներին

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 16-ին ընդունեց Հայաստան ժամանած մի խումբ օտարերկրացի լրագրողների: Ողջունելով նրանց այցը խորհրդարան՝ ԱԺ փոխնախագահը նշեց, որ լրագրողները Երեւան են ժամանել Հայաստանի համար կարեւոր մի ժամանակաշրջանում՝ երկրի նախագահի ընտրության նախօրեին: ”Հայաստանում առկա են բոլոր հնարավորությունները, որպեսզի անցկացվեն հանրապետության նորագույն պատմության ամենաժողովրդավարական ընտրությունները”,- նշեց Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, որ նախորդ ընտրությունների […]

ԱԺ փոխնախագահը հյուրընկալեց թուրք լրագրողներին

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը փետրվարի 16-ին հանդիպում ունեցավ Թուրքիայի շուրջ տասը լրատվամիջոցների թղթակիցների հետ: Ողջունելով թուրք լրագրողների այցը Հայաստանի խորհրդարան՝ Հերմինե Նաղդալյանը մեծապես կարեւորեց նմանատիպ նախաձեռնությունների նշանակությունը հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ շփումներ ապահովելու տեսանկյունից՝ վստահություն հայտնելով, որ ցանկացած՝ անգամ ամենաբարդ խնդիրների մասին կարելի է եւ պետք է խոսել: Պատվիրակության կազմում Հայաստան ժամանած “Հրանտ Դինք” […]

Սերժ Սարգսյանը “վերջին մոհիկանն է”. Ռ. Կիրակոսյան

“Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոն”-ի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը “Մեդիա կենտրոն”-ի կողմից անցկացվող քննարկումներին հայտարարել է, որ Հայաստանում չկա պրոֆեսիոնալ քաղաքականություն, այդ պատճառով էլ մենք ստանում ենք այն, ինչին արժանի ենք: Ըստ նրա` չկան նաեւ պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ, կան միայն քաղաքականությանը որպես հոբբի վերաբերողներ: Որպես օրինակ նա հիշատակել է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ով Կիրակոսյանի բնորոշմամբ` “3 […]

5 մլրդ դրամ` ընտրակաշառք. Անդրիաս Ղուկասյան

ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն այսօր հանդես է եկել խոստացված հայտարարությամբ: Թեկնածուի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. ‘’Ինչպես եւ բոլոր անցած ընտրություններում, իշխող կուսակցությունը նորից բաժանում է ընտրակաշառք եւ կիրառում է հարկադրանք քաղաքացիների նկատմամբ` իր օգտին քվեարկելու համար: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու համար առաջարկում են բավական մեծ գումար: Իշխող կուսակցությունը […]

Որոշ պաշտոնյաների կանայք ավելի հարուստ են

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների, ինչպես նաև Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահները 2012թ.-ին որևէ գույք, արժեթղթեր ձեռք չեն բերել: Նրանց հայտարարագրածը միայն դրամական միջոցներն ու եկամուտներն են: Ընդ որում` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը, ի տարբերություն մյուս երկու պաշտոնյաների, աշխատավարձից բացի հավելյալ եկամուտ է ստացել փոխառությունից: Այսպես, ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի […]

Վանաձորում Գրիշան ու Սերոժը` ընտրակաշառքի գործին են լծվել

Հունվարի 21-ից մինչեւ այսօր “Ժառանգության” նախընտրական շտաբը արձանագրել է մոտ 100 ընտրախախտման դեպք, եւ այդ խախտումները սկսել են ակտիվանալ վերջին մի քանի օրվա ընթացքում: Կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը այսօր` փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ մասնավորապես ընտրակաշառքների դեպքերին: “Երեկվանից Վանաձորի բնակֆոնդի պետ Գրիշա Պառավյանը “Ղշլաղ” /Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի թաղամասը-խմբ./ թաղամասում բաժանում է 10 […]

Քոչարյանն արտերկրում է. չի՞ ընտրի

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս օրերին արտերկրում է: Հայտնի չէ, երկուշաբթի` փետրվարի 18-ին նա Հայաստանում կլինի՞ եւ կմասնակցի՞ ՀՀ նախագահական ընտրություններին, թե ոչ: Այս մասին քիչ առաջ Henaran.am-ին տեղեկացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Վիկտոր Սողոմոնյանը չմանրամասնեց, թե երկրորդ նախագահը ուր է մեկնել: ‘’Պարոն Քոչարյանն արտերկրում է, նրա վերադարձի օրը […]

“Հաղթանակը կանխորոշված է, բայց…”. CNN-ի անդրադարձը` ՀՀ նախագահական ընտրություններին

Ատլանտյան Խորհրդում Եվրասիական “Dinu Patriciu” կենտրոնի  տնօրենի օգնական Աննա Բորշչեւսկայան “CNN”-ում ներկայացրել է սեփական հոդվածը` ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ: “Փետրվարի 18-ին հայերը կընտրեն իրենց նախագահին: Չնայած կան գրանցված 8 թեկնածուներ, սակայն Սերժ Սարգսյանի հաղթանակը եւ նրա նոր` 5-ամյա ժամկետը կանխատեսված են, այնուամենայնիվ, այս ընտրություններն անիմաստ չեն: Այս քվեարկությունը կարեւորություն ունի այն առումով, թե ինչ ընտրություն կկայացնի […]

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց ԵԱՀԿ ԽՎ գլխավոր դիտորդական առաքելության հետ

Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Հայաստանում դիտորդական առաքելությամբ գտնվող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր դիտորդական առաքելության ղեկավար Տոնինո Պիցուլայի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ղեկավար, պրոֆեսոր Ռիկարդո Միգլիորիի, գլխավոր քարտուղարի տեղակալ Թինա Շոնի, պատվիրակության ավագ խորհրդատու Անդրեաս Բեյքերի հետ:    Քննարկվեցին առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքին վերաբերող հարցեր: Կողմերը կարեւորեցին փետրվարի 18-ին ազատ, արդար եւ օրինական ընտրությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի