09 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Քոչարյանն արտերկրում է. չի՞ ընտրի

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս օրերին արտերկրում է: Հայտնի չէ, երկուշաբթի` փետրվարի 18-ին նա Հայաստանում կլինի՞ եւ կմասնակցի՞ ՀՀ նախագահական ընտրություններին, թե ոչ:

Այս մասին քիչ առաջ Henaran.am-ին տեղեկացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Վիկտոր Սողոմոնյանը չմանրամասնեց, թե երկրորդ նախագահը ուր է մեկնել: ‘’Պարոն Քոչարյանն արտերկրում է, նրա վերադարձի օրը ինձ հայտնի չէ: Լրացուցիչ տեղեկություններ կարող եմ տրամադրել միայն երկուշաբթի օրը’’,-մեզ հետ զրույցում նշեց Սողոմոնյանը:

Նկատենք, որ Ռոբերտ Քոչարյանը  նախորդ տարի կայացած մայիսյան խորհրդարանական ընտրություններին մասնակցեց եւ Երեւանի թիվ 7/03 ընտրատեղամասում  քվեարկելուց հետո հայտարարեց, որ  քվեարկել է ‘’ծրագրերի համար’’:

Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում թվարկեց այն պատճառները, որոնցով առաջնորդվելով քաղաքական ակտիվություն չի ցուցաբերել առաջիկա  նախագահական ընտրություններին:

Քոչարյանը մասնավորապես ասել էր.’’ Երեք հիմնական հանգամանք կառաձնացնեմ, որ դրդում էին ինձ ձեռնպահ մնալ ակտիվ քաղաքականություն վերադառնալուց: Առաջինը` իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջեւ ինձ համար անընդունելի էր. այն բարդ ընտրության իրավիճակ կստեղծեր շատերի համար ու կդառնար տարատեսակ շահարկումների առարկա: Բացի այդ, ինքս եմ ժամանակին առաջարկել գործող նախագահին որպես հաջորդողի, եւ վերընտրվելու նրա ցանկությունը հասկանալի է:

Երկրորդը` չէի ցանկանում մասնակցել իշխանության պայքար մղող երեք նախագահների ծայրահեղ տհաճ եւ, վստահ եմ, երկրի համար վնասակար ձեւաչափի կազմավորմանը:  

Եվ երրորդը: Քաղաքական կոմպրոմիսի փնտրտուքը Հայաստանում փոխակերպվել է մանրածախ քաղաքական առեւտրի: Իսկ դա ամենեւին էլ այն չէ, ինչի համար ես կուզենայի ծախսել ժամանակս, գիտելիքներս ու փորձս’’:  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ