10 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դավիթ Շահնազարյանը չի բացառում, որ շարունակություն կլինի

“Սա առաջին հերթին հարված է Հայաստանի իշխանություններին”,-նման կարծիք է հայտնում 1994-95թթ. ԱԱԾ ղեկավար, նախկին ՀԱԿ-ական Դավիթ Շահնազարյանը` մեկնաբանելով, ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը: Շահնազարյանը գտնում է, որ Հայրիկյանը հրաշքով է փրկվել` գրեթե դիմահար կրակոցից: “Երեկվանից սկսած իշխանությունները պատասխանատու են ՀՀ նախագահի թեկնածուների ֆիզիկական անվտանգության համար”,-հայտարարում է Շահնազարյանը, ընդգծելով, թե անկախ նրանից` […]

Որ դեպքում ՀԱԿ-ը կվերակենդանանա

ՀԱԿ և ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը ևս, ինչպես ՀԱԿ-ը նախագահական ընտրություններում չի աջակցում ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ”Ազատություն ” կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանին:  ”Բագրատյանի հետ 5 տարի նույն շարժման մեջ ենք եղել, ես չեմ մեկնաբանի ոչ մի բան”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Եղիազարյանը, ապա հավելեց, որ Բագրատյանին չի աջակցում, որովհետև ինքը սոցիալիստ է և նրանց գաղափարների չեն […]

“Ազատ դեմոկրատներն” էլ

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը դատապարտում է ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը: Այն ուղղված էր առաջին հերթին Հայաստանի պետականության դեմ, և մարտահրավեր էր բոլոր այն ուժերին, ովքեր պայքարում են Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար: Պատահական չէ, որ մահափորձ կատարվեց հենց այն մարդու նկատմամբ, ով կանգնած է Հայաստանի անկախացման և ժողովրավարացման ակունքներում: Իրավապահ մարմիններից […]

Երկրում ահաբեկության մթնոլորտի հեղինակները դուք եք. Բագրատյանը` իշխանություններին

ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել ՀՀ նախագահի թեկնածու,ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի կապակցությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես ասվում է. ’’Երեկ, հունվարի 31-ին կեսգիշերին մահափորձ է կատարվել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ: Փառք Աստծո, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս պայմաններում մեզ համար անհասկանալի է իշխանության ներկայացուցիչների`մեկը մյուսին հետևող […]

Երբ իշխանությունները մարտի 1-ի էջը փակված համարեցին, ես հայտարարեցի, որ մարդասպաններն ազատության մեջ են …

“Երբ իշխանությունները մարտի 1-ի էջը փակված համարեցին, ես հայտարարեցի, որ մարդասպաններն ազատության մեջ են, նրանք պատժված չեն, եւ չի բացառվում, որ խրախուսված լինեն: Ես հայտարարեցի անգամ, որ հաջորդ անգամ չգիտեմ, թե ում վրա են կրակելու”: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման գնահատական տվեց ստեղծված իրավիճակին նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:  Վերջինս նկատում է, որ չբացահայտված այդ […]

ՄԱԿ-ը չի հավատում Սիրիային

ՄԱԿ-ի խաղաղարարները, ովքեր Իսրայելի եւ Սիրիայի սահմանին գտնվող ապառազմականացված գոտում են, չեն հաստատել իսրայելական ռազմաօդային ուժերի կողմից Դամասկոսին մոտ գտնվող ռազմական հետազոտական կենտրոնի վրա ավիահարվածի տեղեկությունը, հաղորդում է “Reuters”-ը: ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչները հայտնել են, որ Գոլանյան բարձունքների վրայով թռչող որեւէ ինքնաթիռ չեն տեսել, այդ պատճառով էլ չեն կարող հաստատել Սիրիայի օդային տարածք ներխուժելու մասին տեղեկությունը: […]

Մահափորձ Հայաստանի անկախության վրա

”Հայրիկյանը անկախության խորհրդանիշն էր և իր վրա կրակելով կրակում են՝ Հայաստանի անկախության վրա: Սա կարելի է հասկանալ “Կուժ լսի, կուլա քեզ եմ ասում” ձևով”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ”Սարդարապատ” շարժման նախաձեռնող,  Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը:  Վերջինս նկատեց, որ ինքը հիմա չի ուզում եզրակացություններ անել, սակայն հույս ունի, որ հետաքննությունը կբացահայտի իրականությունը: Նրա խոսքով` ապագա իրադարձությունները […]

Հայաստանի վիճակը չի ապակայունանա. Ն. Բորդյուժա

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա կատարված մահափորձը Հայաստանում իրավիճակի ապակայունացում չի բերի: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` Աստանա-Երեւան-Կիեւ-Մինսկ հեռուստակամուրջ-ասուլիսի ժամանակ: “Իհարկե, դա շատ լուրջ դեպք է, հատկապես ընտրությունների շեմին: Չեմ որակում այն որպես մահափորձ: Կարծում եմ, որ նախքան որեւէ որակում տալը հարկավոր է մանրամասներն ուսումնասիրել ու համապատասխան հետաքննություն անցակցնել”,-նշել է […]

Սերժ Սարգսյանը հետաձգում է

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբի մամուլի ծառայությունից հաղորդում են, որ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի այսօրվա նախընտրական հանդիպումը մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում հետաձգվել է: Հեռուստաընկերությունների և Հանրային ռադիոյի նախընտրական քարոզչության այսօրվա եթերաժամերին ևս հեռարձակման համար նախատեսված Սերժ Սարգսյանի քարոզչական հոլովակները չեն ցուցադրվի:

Օսկանյանը խորհուրդ է տալիս

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այցելել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին, ում դեմ երեկ մահափորձ է կատարվել: ”Քիչ առաջ ԲՀԿ իմ գործընկերների հետ այցելեցի Պարույր Հայրիկյանին: Մենք հիվանդանոցում եղանք այն պահին, երբ նրան դուրս էին բերում վիրահատարանից: Նա դեռ չէր զարթնել, և հնարավոր չեղավ խոսք փոխանակել հետը: Բժիշկներն ասացին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի