22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ԱԳ նախարարն ընդունեց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարին

Փետրվարի 15-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևին, ով գլխավորում է ՀՀ նախագահական ընտրություններին ԱՊՀ դիտորդական առաքելությունը:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը  նշեց, որ Հայաստանը, կարևորելով ԱՊՀ դերակատարությունը անդամ երկրների  միջև համագործակցության ամրապնդման և ընդլայնման գործում, շարունակելու է իր ակտիվ ներգրավվածությունը կազմակերպության գործունեության բոլոր
ուղղություններով։

 

ԱՊՀ գործադիր  քարտուղարն իր հերթին բարձր գնահատեց Հայաստանի ներգրավվածությունը կազմակերպության աշխատանքներին և գոհունակություն հայտնեց Հայաստանի ներկայացուցիչների ու ԱՊՀ գործադիր քարտուղարության միջև հաստատված արդյունավետ համագործակցության կապակցությամբ:

 

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լեբեդևը քննարկեցին առաջիկա նախագահական ընտրություններին դիտորդական առաքելությունների իրականացմանն առնչվող հարցեր։ Այս առումով ԱՊՀ գործադիր քարտուղարը նշեց, որ կազմակերպության հովանու ներքո դիտորդական առաքելություն են իրականացնելու շուրջ 210 դիտորդ, որոնք աշխատելու են բոլոր մարզերում և Երևանում։

Զրուցակիցները քննարկեցին  նաև ԱՊՀ շրջանակներում ընթացող համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, կազմակերպության կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքները։

 

 

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ