16 Մայիսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նույնիսկ իդեալական ցուցակների դեպքում այս ընտրություններն անօրինական են. Արամ Հարությունյան

Մի քիչ զարմանալի էր նախագահի երեք թեկենածուների հայտարարությունն այն թեմայով, որի մասին Արման Մելիքյանը երկար ժամանակ խոսում էր: Քաղաքական էթիկան ենթադրում է,որ Արման Մելիքյանի անունը պետք է գրվեր այդ հայտարարությունում, քանի որ նա վաղուց է այդ պահանջում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց “Ազգային համաձայնություն” կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը՝ անդրադառնալով Հրանտ Բագրատյանի, […]

Սերժ Սարգսյանի շտաբի հայտարարությունը

Նկատի ունենալով, որ վերջին օրերին մամուլը և զանգվածային լրատվության միջոցները  անդրադարձել են այն խնդրին, որ տարբեր անձանց կողմից կատարվում են քաղաքացիների անձնագրային  տվյալների հավաքագրման, /այդ թվում  իրենց աշխատանքի վայրերում/ աշխատանքներ` Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբը, շահագրգիռ լինելով ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպմամբ և իրականացմամբ,  հայտարարում է, որ խստորեն դատապարտում է յուրաքանչյուր նման նախաձեռնություն, համարում է, որ […]

Ադրբեջանը փորձում է Մինսկի խմբում ընդգրկել Թուրքիային. քաղաքագետ

Հունվարի 28-ին Փարիզում կայացած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանն արդյունքներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը քննարկեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:  Նրա դիտարկմամբ` ՀՀ ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանը որոշակի հաջողություններ է գրանցել, ինչի մասին վկայում է Ստեփանակերտի օդանավակայանի խնդրի քննարկումը: Նա նշեց, որ Ադրբեջանի կողմից քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ ցանկացած ոտնձգություն պատերազմի ազդանշան […]

32 մլն ԱՄՆ դոլար` ժողովրդավարության համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդին: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ համագործակցության ընթացքից, որից հետո վարչապետին է ներկայացվել ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից մշակվող Հայաստանի զարգացմանն օժանդակելու հնգամյա ռազմավարությունը և դրա ներքո իրականացվելիք ծրագրերն ու գործողությունները: Ջոն Հեֆերնը նշել է, […]

Կաբաեւան Պուտինին 2-րդ երեխան է պարգեւել

Օլիմպիական չեմպիոն, ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալինա Կաբաեւան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից 2-րդ երեխան է ունեցել: Այդ մասին գրում է ամերիկյան “New York Post”-ը: “ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ում համարում են այս 29-ամյա բարեկազմ գեղեցկուհու 3 տարեկան որդու հայրը, այժմ վերագրում են նաեւ նրա դստեր հայրությունը”,-գրում է պարբերականը: Նշվում է, որ Կաբաեւայի դուստրը 2012-ի նոյեբերին է ծնվել, […]

Առաջարկ` ուղիղ եթերով հեռուստաբանավեճեր անցկացնել

Երեւանի մամուլի ակումբը հայտարարություն է ընդունել, որտեղ առաջարկում է ՀՀ  նախագահի ընտրությունների ժամանակ ուղիղ եթերով հեռուստաբանավեճեր անցկացնել: ‘’Մեր հանրությունում բավականին տարածված է այն կարծիքը, որ ներկայիս ընտրարշավը մրցակցային ու բովանդակային չէ, որ նախագահի հնարավոր թեկնածուների ծրագրերի ու դիրքորոշումների քննարկումն էապես ուշացել է այն պատճառով, որ գրեթե մինչեւ վերջին պահն անորոշ էր, թե Ազգային ժողովում ՀՀԿ-ից […]

Պոզիտիվ ցուցում է տրված` ներկայացնել բոլոր թեկնածուներին. Աշոտ Մելիքյան

Այն միտումը, որը նկատվել էր խորհրդարանական ընտրությունների ժամանակ լուսաբանման առումով, պահպանվել է նաեւ այժմ` ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանում: Հեռուստաեթերը մատչելի է ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին: Այսօր այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Նա , միեւնույն ժամանակ ակնհայտ է համարել, որ բոլոր հեռուստաընկերություններին այսպես ասած`”պոզիտիվ” ցուցում է տրված` ներկայացնելու […]

Քերրին կփոխարինի Քլինթոնին

ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի` Սենատի անդամները, գրեթե միաձայն կողմ են քվեարկել` ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում իրենց գործընկեր Ջոն Քերրիի թեկնածությանը: 94 կողմ եւ ընդամենը 3 դեմ ձայներով Քերրիի թեկնածությունը հաստատվեց: Քաղաքական գործիչները նման արդյունք էին կանխատեսել դեռեւս 2012-ի դեկտեմբերին, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկեց Քերրիի թեկնածությունը, հաղորդում է Ռուսաստանի “Առաջին ալիք”-ը: Ջոն Քերրիի համար այս […]

“Ազատություն, արդարություն, դաշնակցություն”-ս “Դեպի ապահով Հայաստան”-իդ վնաս չի, վնաս չի … /օրվա կադր/

Իջեւանում դեռ շարունակում է քամու եւ ձյան տակ տարուբերվել անցած խորհրդարնական ընտրության ՀՅԴ կարգախոս-պաստառը: “Ազատություն, արդարություն, դաշնակցություն”-ը մեն-մենակ է “Դեպի ապահով Հայաստան” պաստառների բազմության մեջ: Միեւնույն է “Ազատություն, արդարություն, դաշնակցություն”-ը “Դեպի ապահով Հայաստան”-ին վնաս չի, վնաս չի:

Ադրբեջանը ձգտում է ռազմական ճանապարհով լուծել ղարաբաղյան խնդիրը. “Независимая газета”

Ռուսական “Независимая газета”-ն անդրադարձել է ՌԴ նորանշանակ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցին Հայաստան: Հոդվածում մասնավորապես ասվում է. “Նախօրեին ավարտվել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի պաշտոնական այցը Հայաստան: Սա նրա առաջին արտասահմանյան այցն էի նոր պաշտոնում: Այցը պլանային էր, չնայած որ այն անցավ ղարաբաղյան հակամարտության սրման ֆոնի վրա: Այնպես որ Շոյգուի կապերը Հայաստանի ղեկավարության հետ եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի