23 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Սերժ Սարգսյանը “վերջին մոհիկանն է”. Ռ. Կիրակոսյան

“Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոն”-ի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը “Մեդիա կենտրոն”-ի կողմից անցկացվող քննարկումներին հայտարարել է, որ Հայաստանում չկա պրոֆեսիոնալ քաղաքականություն, այդ պատճառով էլ մենք ստանում ենք այն, ինչին արժանի ենք:

Ըստ նրա` չկան նաեւ պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ, կան միայն քաղաքականությանը որպես հոբբի վերաբերողներ: Որպես օրինակ նա հիշատակել է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ով Կիրակոսյանի բնորոշմամբ` “3 ամիսը մեկ հոբբիի համար հանրահավաքներ է կազմակերպում”:

Քաղաքագետի դիտարկմամբ` այս քարոզարշավի ընթացքում նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Հրանտ Բագրատյանը փորձեցին ինչ-որ գաղափարախոսություն ներկայացնել, ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա Կիրակոսյանի խոսքով` կարելի է ասել ` նա “վերջին մոհիկանն” է, քանի որ նա այս քաղաքական էլիտայի վերջին ներկայացուցիչն է, սակայն նրա համոզմամբ` դա ամենեւին էլ չի նշանակում, որ նոր քաղաքական էլիտան լինելու է ավելի ժողովրդավար: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ