23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“Հաղթանակը կանխորոշված է, բայց…”. CNN-ի անդրադարձը` ՀՀ նախագահական ընտրություններին

Ատլանտյան Խորհրդում Եվրասիական “Dinu Patriciu” կենտրոնի  տնօրենի օգնական Աննա Բորշչեւսկայան “CNN”-ում ներկայացրել է սեփական հոդվածը` ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ:

“Փետրվարի 18-ին հայերը կընտրեն իրենց նախագահին: Չնայած կան գրանցված 8 թեկնածուներ, սակայն Սերժ Սարգսյանի հաղթանակը եւ նրա նոր` 5-ամյա ժամկետը կանխատեսված են, այնուամենայնիվ, այս ընտրություններն անիմաստ չեն: Այս քվեարկությունը կարեւորություն ունի այն առումով, թե ինչ ընտրություն կկայացնի ինքը` Սերժ Սարգսյանն` ընտրվելուց հետո: Եթե միջազգային հանրությունն ընտրություններին “առողջ մթնոլորտում” իրականացված քվեարկության կարգավիճակ տա, ապա դա կբարձրացնի Սարգսյանի լեգիտիմությունը: Նա հնարավորություն կստանա կատարել անհրաժեշտ բարեփոխումները` Արեւմուտքին մերձենալու համար, կամ ավելի կուղղվի դեպի Հայաստանի համակրանքին արժանացած Ռուսաստան:

Հայաստանում ժողովրդավարական կառույցների սակավության եւ Սարգսյանի` ավտորիտարիզմին հակվածությամբ, նա ազատորեն է անցնում` առանց իր հիմնական հակառակորդների` Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Գագիկ Ծառուկյանի, որոնք չառաջադրեցին իրենց թեկնածությունը` դրանով իսկ խոչընդոտներ ստեղծելով Հայաստանի զարգացման ճանապարհին”:

Հոդվածագիրը որպես օրինակ ներկայացնում է Վրաստանի դեպքը` նշելով, որ երբ 2004-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին “ժառանգեց” կոռումպացված եւ “չգործող” պետություն, նա վերացրեց իշխանական կոռուպցիան` վրացական տնտեսությունը դեպի Արեւմուտք ուղղելով: Նա հավելում է, որ 2013-ի հունվարի 31-ի զեկույցում Համաշխարհային բանկը գովաբանեց Վրաստանին` կառուպցիայի դեմ պայքարի համար` նշելով, որ այն կարող է օրինակ ծառայել այն երկրների համար, որոնք եւս նման մարտահրավերների առջեւ են հայտնվում:

“Հայաստանը նման գովասանքի չի արժանանա, քանի որ նրա կառավարությունը մնում է կոռումպացված եւ անկարող”,-նշում է հոդվածագիրը”,- 2008-ին Հայաստանի բնակչության 27.6 տոկոսը ապրում էր չքավորության սանդղակից ցածր ցուցանիշի պայմաններում, 2010-ի պաշտոնական տվյալների համաձայն` ցուցանիշը 35.8 տոկոս է: Կազմակերպված հանցավորությունը արտասահմանցի ներդրողներին հեռու է պահում Հայաստանից: Նույնիսկ սփյուռքահայերը, ովքեր խորապես մտահոգ են Հայաստանի հաջողության համար, այլեւս չեն ցանկանում ներդրումներ անել, քանի որ դա “անշնորհակալ աշխատանք” է: 

Հազարավոր հայեր ներկայումս փախչում են երկրից: Կիրթ երիտասարդները մեկնում են Արեւմուտքում ուսում ստանալու, իսկ ավելի տարեց զանգվածը դեպի Ռուսաստան է ուղղվում: Նախորդ տարի Եվրահանձնաժողովի գնահատականի համաձայն` անկախացումից ի վեր Հայաստանից արտագաղթել է երկրի բնակչության մեկ երրորդը:

Վերջին տարիներին Հայաստանը դարձել է Ռուսաստանի հիմնական հենակետը Հարավային Կովկասում: Ռուսաստանի հետ ամբողջական գրկախառնումը կարող է հարթել Հայաստանի խնդիրները: Հայաստանի վրա Ռուսաստանի ազդեցությունը հսկայական է` քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային: Կրեմլը հուսով է նաեւ Հայաստանին ներգրավել Ռուսաստանի կողմից առաջնորդվող մաքսային միությունը` Եվրասիական միությունը, որը հակակաշիռ է Եվրոպական միությանը` ըստ ՌԴ նախագահի:

Օգնության առումով, սակայն, Արեւմուտքը հզոր լծակներ ունի: 1992-ից ԱՄՆ-ը Հայաստանին շուրջ 2 մլրդ մարդասիրական օգնություն է տրամադրել, ինչը մեկ շնչի հաշվով ամենամեծ օգնությունն է նախկին խորհրդային երկրների շարքում:

Այժմ Հայաստանին է մնում որոշել` որ ուղղությամբ գնալ` միանալ Արեւմուտքի ժողովրդավարական համայնքներին եւ լիբերալ տնտեսություններ՞ն, թե՞ Սարգսյանը երկիրն ավելի շատ կտանի դեպի Կրեմլ, որն առաջնորդում է նախկին խորհրդային պետությունների հասարակությունը, որում ավելի է աճում ինքնակալությունը”:

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ