25 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-ում ՀՀ դեսպանն անդրադարձել է Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարություններին

Փետրվարի 12-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում (ԱԽ) տեղի է ունեցել “Զինված հակամարտություններում քաղաքացիական բնակչության պաշտպանությունը” խորագրով բաց քննարկում: Մոտ 12 ժամ տեւած հանդիպմանը մասնակցել եւ ելույթներով հանդես են եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջազգային իրավունքի եւ համագործակցության հարցերով տնօրենը, բազմաթիվ անդամ պետությունների ներկայացուցիչներ` ներառյալ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը, […]

Բաքվի “ներողությունը” Սումգայիթյան ջարդերի նախօրյակին

Արցախի բնակչությունից ներողություն խնդրելու ադրբեջանական կոչը առայժմ իբրեւ սոսկ լրատվություն է շրջագայում  հայկական լրատվադաշտում: Ադրբեջանական կողմը անշուշտ բիրտ հակազդողի դիրքերի վրա է: Այլախոհ եւ հալածյալ գրողի հռչակ ունեցող Աքրամ Այլիսլին համարձակ քայլի է դիմել: Խնդիրը այս պարագային “Ժամանակակից Մուսավաթ” կուսակցության եւ նման մտայնության հակազդեցությունը չէ: Հարցը առնչվում է պետության վերաբերմունքին, որն ակնարկում է այլախոհ ադրբեջանցին: […]

Ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու՝ իշխանությունների քայլերը ճիշտ են եղել եւ ավելի լավը, քան նախորդները. Հունաստանի դեսպան

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 13-ին հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տայիսի հետ:  ԱԺ փոխնախագահը եւ Հունաստանի դեսպանը քննարկեցին Հայաստանում տեղի ունենալիք նախագահական ընտրությունների ընթացքին առնչվող հարցեր: Մասնավորապես Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունների համար շատ կարեւոր է ընտրությունների ժողովրդավարական լինելն ու միջազգային չափանիշներին համապատասխանելը: Նրա գնահատմամբ՝ նախընտրական պայքարը […]

Մեկ շաբաթում` 3 խախտում

Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհհանիսյանի շտաբի մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ շտաբի կողմից վերջին մեկ շաբաթվա ընթացքում արձանագրվել է մոտ 30 խախտում:   “Առաջին շաբաթում ևս այդքան խախտում էր արձանագվել մեր կողմից, Արձանագրությունում վերջին խախտումները թվագրված են 31-59 կետերի տակ”,-ասաց :   Նրա խոսքով` իրենց զեկույցում տեղ են գտել նաև ահազանգերը, […]

Քրդերն իրենց բանակով կկանգնեն Հայաստանի առջև, մենք կոչնչանանք …

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը կարծում է, որ Հայաստանի համար հիմա առաջնային խնդիր պիտի լինեն ոչ նախագահական ընտրությունները և այն, թե ով կդառնա նախագահ: ՛՛Ում էլ ընտրի, ում չընտրի, հենց երկրորդ օրը ամբողջ երկիրը, մեր քաղաքացիները կսկսեն բախվել ավելի լուրջ խնդիրների հետ, քան այն, թե ով է երկրի նախագահը: Բոլոր հարևան պետություններում ընթանում են ոչ միանշանակ զարգացումներ՛՛,-այսօր […]

Սասունը Հրանտի հետ է

ՀԱԿ անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը, Henaran.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ` սատարելու է ՀՀ նախագահի թեկնածու, “Ազատություն” կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանին: Չնայած այս մասին նա պաշտոնապես հայտարարություն չի արել, բայց իր համակիրներով մասնակցել է Հրազդանում կայացած Բագրատյանի ընտրական հանդիպմանը: եւ մասնավոր զրույցներում նշել, որ “Հրանքի համար են աշխատելու”: Նկատենք, որ Միքայելյանը Հրազդանում ունի իր կայուն ընտրազանգվածը: Henaran.am-ը […]

Հայրիկյանն արժեզրկվեց. Կարեն Քոչարյան

“Ինչպես ինքն է ասում`Աստված իր հետ: Ընկել է իր ռեյտինգը այս ամենից հետո: Իր այս արարքներով արժեզրկվեց: Կարող էր դիմել կամ չդիմել, և դրանով այսպես չէր լինի, սակայն այսքան շահարկումը իր օգտին չէր”: Այսպես մեկնաբանեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վերջին գործողությունները` կապված ընտրությունները հետաձգելու` ՍԴ դիմել-չդիմելու հետ:

Ընտրությունների հաջորդ օրվանից պայքար է սկսվելու

Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ հետընտրական գործընթացներն առավել հետաքրքիր կլինեն: “Արդեն պայքար է գնում  հետընտրոկան զարգացումների առնչությամբ: Սովորաբար այն ընտրություններում, երբ նախագահը կարող է երկրորդ ժամկետ գնալ, ընտրություններն այդքան սուր բնույթ չեն կրում, իսկ այս ընտրություններից հետո գնալու է պայքար հաջորդի համար: Այն չի սկսվելու 2017թ-ից, այլ հենց ընտրությունների հաջորդ […]

Անդրիասը կուսակցություն չի ստեղծի, բայց կմնա քաղաքականության մեջ

Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը դեռ չի որոշել` արդյոք փետրվարի 18-ին կմասնակցի ընտրություններին: Այս մասին այսօր ”Հենարան” ակումբում լրագրողներին ասաց Ղուկասյանի շտաբի ղեկավար Արմեն Գրիգորյանը: Հարցին, թե ինչ տվեց հացադուլը թեկնածուին, նա պատասխանեց, որ մարդիկ սկսել են հասկանալ խնդրի ու Ղուկասյանի պահանջների էությունը:  ”Սփյուռքի նախարարն էր գնահատել նրա քայլերը, արձագանքներ ենք տեսնում, մարդիկ սկսում են հասկանալ […]

Իմ սեփական փողերը կլվամ, կփռեմ, կչորանա, չի չորանա` իմ խնդիրն է. Էպոսագետը զայրացավ

Էպոսագետ Վարդան Սեդրակյանը համոզված է` ինքը չի արժանանա ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի ճակատագրին: “Փողերն իմն են, կուզեմ` կլվանամ, կուզեմ` կչորացնեմ, կփռեմ”,-ասում է: Henaran.am-ի խնդրանքով նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն այսօր մեկնաբանեց մամուլում հայտնված տեղեկությունն այն մասին, թե սոցիալապես ընդգծված համեստ ապրելակերպից էպոսագետի անցումը դեպի շքեղ կյանք, չէր կարող վրիպել իրավապահների ուշադրությունից: Մամուլը չի բացառել, որ ‘’հանցագործ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի