16 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2/18-ում վերահաշվարկ չի լինի. էական փոփոխություններ Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆու ձայներում չեն եղել

ՀՀ թիվ 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գագիկ Խաչատրյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովի որոշմամբ  2/18 ընտրական տեղամասի քվեաթերթիկները չի վերահաշվարկվելու: Հիշեցնենք, երեկ այս հանձնաժողովը “Ժառանգության” ներկայացուցիչների դիմում-պահանջով բացել էր 2 ընտրատեղամասերի փաթեթեները: Արդյունքում արված փոփոխությունները էական ազդեցություն չունեցան քվեարկության արդյունքների վրա: “Հանձնաժողովի որոշեց, որ թիվ 2/18 ՏԸՀ-ից ստացված փաթեթը աննշան է բացված, եւ […]

Րաֆֆին “սյուրպրիզներ” ունի դեռ /վիդեո/

“Ժառանգություն” կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը գիշերը չի մնացել Ազատության հրապարակում: “Գնում-գալիս էի, բայց տղերքը մնացին եւ դրոշը պահեցին: կարեւորը դրոշն է”,-առավոտյան Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:”Մաստեր-պլանը ժողովրդին է պատկանում, որոշում կկայացնենք ու հետագա ծրագրերը կլինի”,-ասաց նա: “Պայքարը լեցուն է լինելու անակնկալներով, ոչ մեկը չգիտի, թե այսօր,  վաղը մյուս օրը ինչ է բերելու […]

Քանի դեռ ուշ չէ, նստենք մի սեղանի շուրջ. Բագրատյանն առաջարկում է

Նախագահի նախկին թեկնածու Հրանտ Բագրատյանը Ֆեյսբուքյան իր էջում Սերժ Սարգսյանին ու Րաֆֆի Հովհաննիսյանին կոչ է արել ընտրությունների արդյունքները քննարկել: ”Հերթական անգամ մենք ունեցաք ոչ ազատ ու ոչ արդար ընտրություններ։ Ու նորից մարդաշատ է Ազատության հրապարակը։ 1996-ի, 2003-ի, 2008-ի փորձը ցույց է տալիս, որ, ժողովուրդը, սահմանադրական (ընտրությունների) եղանակով հաջողության չհասնելու պարագայում, ըմբոստանում է։ Մարդիկ ուզում են […]

Բարևելով իշխանություն կվերցնի՞

“Շնորհավորում եմ մեր ժողովրդին կայացած ընտրությունների կապակցությամբ: Նախագահական ընտությունները ևս մեկ անգամ արժեվորվեցին իրենց օրինականությամբ: Ես կուզենայի հորդորել երկրորդ տեղում հայտնված Րաֆֆի Հովհաննիսյանին, որ  հետընտրական պրոցեսները նույնպես տանել միայն օրենքի շրջանակում”,-henarean.am –ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը: Հովհաննես Սահակյանի խոսքով` Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է սթափ գնահատի իրավիճակը և առավել ևս հարգի […]

Րաֆֆին մնում է, իսկ ժողովրդին` բարի գիշեր

Քիչ առաջ  Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց. “Ով ուզում է ինձ հետ մնալ հրապարակում՝ մնա,  ով ուզում է ջուր խմի՝ կխմի, ով ուզում է՝ սուրճ կխմի, այլեւս ոչ մի սով կամ հացադուլ: Մենք կամքով պիտի հաղթենք, մենք պարտավոր ենք միասին լինել միչեւ ունենանք դե յուրե հաղթանակ: Վաղը մենք իրար ասում ենք “բարի լույս”: Մեր բարեւը արեւն […]

Ադրբեջանը տհաճ անակնկալ է մատուցել Չեխիայի Հանրապետությանը

Չեխիայի Հանրապետության ԱԳ նախարարությունը ներգրավված չի եղել Չեխիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնախմբի կողմից ներկայացված բանաձեւի պատրաստմանը: Չեխիայի Հանրապետոթյան պաշտոնական դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ մնում է անփոփոխ: Չեխիան աջակցում է միջազգային հանրության, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը` ուղղված խաղաղ կարգավորմանը, եւ բարեկամական ու փոխադարձ հարաբերություններ է շարունակում թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ: ԱԳ նախարարությունը ոչ […]

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան շնորհավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ: “Հայ ժողովրդի ընտրությունը վկայում է մեծ վստահության, ինչպես նաեւ Հայաստանի պետական շահերի առաջխաղացման, երկիրը խաղաղության, ժողովրդավարության եւ առաջընթացի ճանապարհով տանելու ձեր կարողության եւ տաղանդի, տնտեսական, քաղաքական եւ պաշտպանական բարդ առաջադրանքները լուծելու Ձեր արժանիքների ճանաչման մասին”,-ասվում է Նիկոլայ Բորդյուժայի շնորհավորական հեռագրում: Նա նաեւ […]

ՀՅԴ հայտարարությունը

 Հարգելի’ քաղաքացիներ  Հետեւելով ՀՀ նախագահի ընտրության օրվա ընթացքին, տեղամասերում քվեարկության ամփոփմանը, վերլուծելով ստացված տեղեկատվությունը եւ ԿԸՀ հայտարարած նախնական արդյունքները` ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ներկայացնում է իր գնահատականները:  Հայաստանի քաղաքացիները փետրվարի 18-ին ապացուցեցին, որ իրենց համբերությունը սահման ունի, որ իրենք շատ ավելի լավ կյանքի եւ իշխանության են արժանի, որ անհնար է մարդկանց մեջ մեռցնել արդարության, ազատության […]

Այս անգամ հաղթանակը չի մնալու միայն բարոյական. Րաֆֆին կդիմավորի Սերժ Սարգսյանին /ֆոտո, վիդեո/

Ազատության հրապարակում մեկնարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի “հաղթահավաքը”: Այն բազմամարդ է: Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակ եկավ ժողովրդի միջից` նրանց ողջունելով, համբուրեց Եռագույնը, խոնարհվեց: “Այո, այս Եռագույնն է բոլորից բարձր, սկսում ենք Հայաստանի հաղթանակի ճանապարհը”,-Ազատության հարթակից ժողովրդին դիմեց նա: Նրա կոչն ուղեկցվեց “Րաֆֆի, Րաֆֆի” բացականչություններով, ինչին թեկնածուն արձագանքեց. “Ոչ թե Րաֆֆի, ոչ թե Ռոբերտ, ոչ թե Սերժ, այլ` […]

ԵՄ-ը գոհ է ՀՀ նախագահական ընտրություններից

ԵՄ անվտանգության եւ միջազգային հարցերով բարձրագույն ներկայցուցիչ Քեթրին Էշթոնը եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարություն են տարածել փետրվարի 18-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է.  “Հաշվի առնելով փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները` կիսում ենք միջազգային դիտորդական առաքելությունների գնահատականները եւ եզրակացությունները: Մենք ողջունում ենք Հայաստանում գրանցված առաջընթացը եւ ներդրված ջանքերը` միջազգային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի