Րաֆֆին “սյուրպրիզներ” ունի դեռ /վիդեո/
“Ժառանգություն” կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը գիշերը չի մնացել Ազատության հրապարակում:
“Գնում-գալիս էի, բայց տղերքը մնացին եւ դրոշը պահեցին: կարեւորը դրոշն է”,-առավոտյան Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:”Մաստեր-պլանը ժողովրդին է պատկանում, որոշում կկայացնենք ու հետագա ծրագրերը կլինի”,-ասաց նա: “Պայքարը լեցուն է լինելու անակնկալներով, ոչ մեկը չգիտի, թե այսօր, վաղը մյուս օրը ինչ է բերելու եւ թող ոչ մեկը հայ ժողովրդի անունից չխոսի”,-ասաց նա` քայլելով եւ բարեւելով հրպարակում հավաքվող մարդկանց:
Թեկնածուին վստահված անձինք ցույց տվեցին մի տեսանյութ, որում տեղամասային հանձնաժողովի նախագահը անընդհատ հանում է Րաֆֆի Հովհաննիսյանին քվեարկած քվեաթերթիկները:
“Լավ է չվատացավ այդ մարդը եւ հիվանդանոց չընկավ”,-ծիծաղելով ասաց Հովհաննիսյանը` հիշեցնելով, որ ՏԸՀ-ի նախագահներից մեկը անընդհատ հանելով իրեն քվեարկած թերթիկները` վատացավ եւ տարան հիվանդանոց: