15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Րաֆֆին մնում է, իսկ ժողովրդին` բարի գիշեր

Քիչ առաջ  Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց. “Ով ուզում է ինձ հետ մնալ հրապարակում՝ մնա,  ով ուզում է ջուր խմի՝ կխմի, ով ուզում է՝ սուրճ կխմի, այլեւս ոչ մի սով կամ հացադուլ: Մենք կամքով պիտի հաղթենք, մենք պարտավոր ենք միասին լինել միչեւ ունենանք դե յուրե հաղթանակ:

Վաղը մենք իրար ասում ենք “բարի լույս”: Մեր բարեւը արեւն է”,-հայատարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ վաղը ժամը 1-ին Ազատության հրապարակում կլինեն երիտասարդները` նոր խոսքով, իսկ ժամը 2-ին կամ 3-ին` “հարգանքով, ոչ հեգնանքով, կդիմավորենք գործող նախագահին, եթե գա հրապարակ”:

“Կողջունենք իր ծառայության համար, շնորհակալություն կհայտնենք եւ միասին կհռչակենք Հայաստանի 4-րդ հանրապետությունը, Հայաստանի ազգային շահը, նոր անկախությունը, իսկ այսօր իրար ասում ենք “բարի գիշեր”,-հայտարարեց նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով մոտ 37 տոկոս քվե ստացած թեկնածուն:  

Ժողովուրդը բացականչեց “հիմա, հիմա”, ինչին Րաֆֆին արձագանքեց “հիմա, եւ վաղը, եւ ընդմիշտ”: “Ժառանգության” պատագամվորներ Զարուհի Փոստանջյանը եւ Ռուբեն Հակոբյանը Henaran.am-ին  ասացին, որ իրենք մնում են,  իսկ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը,  ով եւս միացել է  Րաֆֆի Հովհաննիսյանի ծավալած գործընթացին, ասաց, որ առայժմ պատասխան չունի, կհստակեցնի` կասի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ