15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բարևելով իշխանություն կվերցնի՞

“Շնորհավորում եմ մեր ժողովրդին կայացած ընտրությունների կապակցությամբ: Նախագահական ընտությունները ևս մեկ անգամ արժեվորվեցին իրենց օրինականությամբ: Ես կուզենայի հորդորել երկրորդ տեղում հայտնված Րաֆֆի Հովհաննիսյանին, որ  հետընտրական պրոցեսները նույնպես տանել միայն օրենքի շրջանակում”,-henarean.am –ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:

Հովհաննես Սահակյանի խոսքով` Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է սթափ գնահատի իրավիճակը և առավել ևս հարգի օրենքի տառը:”ԱԺ ընտրություններում 6 տոկոս  ձայն հավաքեց, 6 ամիս անց արդեն  37 տոկոս վտահություն ունի”,-նկատեց Սահակյանը:

Անդարադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, թե վաղը հրապարակավ նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին  իշխանությունը հանձնելու են  ժողովրդին`Հովհաննես Սահակյանը  ընդգծեց.

“Ես լավ հասկանում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը բարևելով հավաքեց այդքան ձայն, բայց եթե ինքը մտածում է բարևելով իշխանություն էլ կվերցնի, չեմ կարծում` դա խելքին մոտ է:

Չեմ կարծում, որ արկածախնդրությունը Րաֆֆի Հովահաննիսյանի կերպարին կարող է սազել: Իսկ եթե սազի, ապա հետաքրքիր արկածային կինոֆիլմի գլխավոր դերակատար կդառա, իսկ մենք հաճույքով կդիտենք այդ ֆիլմը”,-պատգամավորը հուսով է, որ Րաֆֆին այնքան սթափ կգտնվի, որ կշնորհավորի գործող նախագահի վերընտրությունը:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ