06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեդիա միջավայրն Ադրբեջանում ապահովության կարիք ունի. ԵԱՀԿ ներկայացուցիչ

Բաքվում ԶԼՄ-ների ազատության ոլորտում ԵԱՀԿ ներկայացուցիչն ընդգծել է իշխանություններին, որ “մեդիա միջավայրն” ապահովության կարիք ունի, տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքէջը: Դունյա Միյատովիչը Ադրբեջան կատարած իր պաշտոնական այցի շրջանակներում, որի ընթացքում նա այցելել է նաեւ կալանքի տակ գտնվող լրագրողներին,  բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է լրատվամիջոցների ազատության խնդիրը: “Իմ բոլոր այցերի ընթացքում ես հույս եմ հայտնել, որ […]

Սիրիայում ընտրել են ընդդիմության առաջնորդին

Սիրիացի ապստամբներն ընտրել են  նոր կոալիցիայի առաջնորդին: Կոալիցիան պետք է պայքարի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի  դեմ: Սիրիական հեղափոխական ուժերի Ազգային կոալիցիայի ղեկավարն է դարձել իսլամ քարոզիչ եւ գիտնական Ահմեդ Մուազ ալ-Խաթիբը` Քաթարի մայրաքաղաք Դոհայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքների համաձայն, հաղորդում է “Reuters”-ը: Ալ-Խաթիբն իմամ է եղել Դամասկոսի մզկիթներից մեկում, սակայն 3 ամիս առաջ լքել […]

ՀԱԿ առաջնորդը ակտիվացնում է Բաբիկին

Henaran.am-ի տեղեկություններով, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը երկար մտորելուց հետո, տվել է իր “դաբրոն”, որպեսզի ՀՀՇ առաջնորդ դառնա Բաբկեն Արարքցյանը: Նշենք, որ ՀՀՇ վարչության նախագահը ներկայումս Արամ Մանուկյանն է: Ըստ շրջանառվող լուրերի, ՀՀՇ համագումարը հետաձգվում է, քանի որ Տեր-Պետրոսյանը այլեւս չի ուզում Մանուկյանին տեսնել այդ պաշտոնում: Առաջնորդն ասել է, որ “Արամը արդեն պատգամավոր է, եւ պետք […]

Սերժ Սարգսյանը առաջին փուլով հաղթանակ կտանի. Վայոց ձորի մարզպետ

Նախագահական ընտրություններում ձայներ հավաքելու հետ կապված Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանին և մյուս մարզպետներին որևէ հանձնարարական չի տրվել: Այս մասին Ղազարյանն ասաց այսօր լրագրողների հետ զրույցում: Սակայն նախագահական ընտրություններին մարզպետը նախապատրաստվում է: ‘Քննարկվել է թեկնածուի հարցը, համագումարի պատվիրակներն ենք ընտրել’,-ասաց մարզպետը: Սակայն կազմակերպչական հարցերին անդրադարձ դեռևս չի եղել: Իսկ երբ արդեն կլինի թեկնածուների առաջադրումը, մարզում, […]

Դե ուրեմն ստացեք ինչ որ ուզում էիք. բացահայտում Ուրիխանյանից

ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ևս մեկ հայտարարություն  է տարածել, որտեղ պատասխանում է ‘Ժառանգության’ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի իրեն ուղղված մեղադրանքներին ու բացահայտումներ է անում Փոստանջյանի մասին: ‘Փորձեցի հնարավորինս կոռեկտ արձագանքել իրենից ընդդիմություն ձևացնող պատգամավորուհի Զարուհի Փոստանջյանի անպարկեշտ շահարկումներին, բայց արի ու տես, որ կամ չի հասկանում, կամ էլ չի ցանկանում հասկանալ, իսկ […]

Արագածոտնի մարզպետին ընտրությունների հետ կապված հանձնարարական չի տրվել

Արագածոտնի մարզպետպետ Սարգիս Սահակյանին նախագահական ընտրությունների հետ կապված որևէ հանձնարարություն չի տրվել: ‘Մարզպետներից մեկը ես եմ, ինձ նման հանձնարարություն չի եղել’,-այսօր լրագրողներին ասաց մարզպետը: Նա վստահությամբ նշեց, որ իրենց մարզում ընտրությունները լինելու են ազատ, արդար և թափանցիկ, ինչպես և նախորդ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները: Հարցին, թե ում է տեսնում նախագահին արժանի մրցակից, Սահակյանը պատասխանեց. ‘Նախագահի […]

Հովիկ Աբրահամյանը կամուրջ կլինի

՛՛ԲՀԿ-ՀՀԿ կապերի կամուրջը կա Հովիկ Աբրահամյանի միջոցով, որովհետև նա երկու կողմերի հետ էլ ունի անձնական ու կուսակցական կապեր՛՛,-այսօր լրագրողներին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ պատասխանելով հարցին, թե ԲՀԿ-ի համար որ տարբերակն է ավելի ձեռնտու՝ առաջադրել սեփական թեկնածուին, թե սատարել գործող նախագահի թեկնածությունը: Սոցիոլոգը նշեց, որ դժվար թե ԲՀԿ առաջնորդը իր ձայներով աջակցի ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդին կամ էլ […]

Ամեն ինչ կախված է Ծառուկյանից

՛՛ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ՛՛Տարվա մարդ՛՛ կոչումը շնորհելը չի բարձրացնի նրա վարկանիշը: Ծառուկյանը հիմա ավելի պասիվ է, խորհրդարանական ընտրություններին նա հանդիպում էր ուսանողների, ակադեմիկոսների հետ, իսկ հիմա ուղղակի պասիվացել է՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Սակայն ամեն դեպքում նախագահի հավանական թեկնածուների մեջ գործող նախագահին, ով իր վարկանիշով զբաղեցնում է առաջին հորիզոնականը, հաջորդում է […]

Ով ով է` “ունեցած-չունեցածը” սա՞ է

parliamentmonitoring.am կայքում առանձին-առանձին ներկայացված են ՀՀ ԱԺ բոլոր պատգամավորների գույքի և եկամուտների հայտարարագրերը: Հիշեցնենք,  պատգամավորների գույքն ու եկամուտները օրենքով սահմանված կարգով պետք է հայտարարագրվեն ու հրապարակվեն: Դատելով հայտարարագրերից`  5-րդ գումարման ԱԺ պատգամավորներից որևէ  մեկը ընդերքի մաս կամ մեկուսի ջրային տարածք չունի: Նրանք հայտարարագրել են բնակարան, առանձնատուն, ավտոտնակ, ջերմոց, հանգստյան տուն, հողամաս, արոտավայր,  արտադրատարածք, նույնիսկ մետաղյա […]

ՀՅԴ-ն կմնա մենակ. Ադիբեկյան /վիդեո/

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը բավական հետաքրքիր է համարում ՀՅԴ-ի առաջարկած ծրագիրը: ՛՛Շատ լավ ծրագիր է. բայց կարելի է լավ սիմֆոնիա գրել, վատ կատարել՛՛,-այսօր ասուլիսին ասաց Ադիբեկյանը: Այս ծրագիրը կարող է իր շուրջը հավաքել ընդդիմությանը, սակայն համեմատելով այս ծրագիրը ՀԱԿ-ի ծրագրի հետ՝ սոցիոլոգի համար պարզ է դառնում, որ ՛՛Դաշնակցության՛՛ ավելի օբյեկտվիվ ու բարեկիրթ գրված ծրագիրը ՀԱԿ-ի ոչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված