15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վազգեն Մանուկյանի նման հաստատ ԱԺ դարպասները մագլցողներ չեն լինելու. Անահիտ Բախշյան

“Ժողովուրդը քվեարկելով Րաֆֆի Հովհաննիսյանին, նաեւ ոչ ասաց իշխանությանը, բայց եւ Րաֆֆիին հաջողվեց համոզել ժողովրդին` դու ես որոշողը, քո քվեարկությունը կարեւոր է”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց “ժառանգության” նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը:

Անդրադառնալով ԱԺՄ նախագան Վազգեն Մանուկյանի տեսակետին, թե Րաֆֆի Հովհաննիսյանը ստեղծված իրավիճակում երկու տարբերակ ունի` կամ հայտարարել, որ ընտրությունները կեղծվել են, բայց եւ ընդունել առկա իրողությունը, կամ շարունակել հանրահավաքները, որոնք ի վերջո ‘’կմաշվեն’’, Անահիտ Բախշյանն ասաց.

’’Վազգեն Մանուկյանի նման հաստատ ԱԺ դարպասները մագլցողներ չեն լինելու` 96-ի նման: Չի կրկնվելու նախօրոք եղած ոչ մի սցենար, թե ինչ կլինի, ժամը հինգին կգաք Ազատության հրապարակ, Րաֆֆի Հովհաննիսյանը կասի, թե ինչ է եղել երեկ ժամը 19:00-ից հետո, միչեւ այդ ժամը”:

Անահիտ Բախշյանն ասաց, որ Րաֆֆի Հհովհաննիսյանը լինելով սկզբունքային, ազնիվ եւ հայրենասեր մարդ, իր ժողվրդին  փորձության չի տանելու , բայց քաղաքակիրթ ճանապարհով այնպիսի տարբերակ կարող է լինել , որը բոլորիս կզարմացնի:

Իսկ դրա  նպատակը, ըստ բանախոսի, լինելու է իշխանությունը ժողովրդին փոխանցելը, ինչն ըստ նրա շատ կարեւոր մեսիջ է` ասված Րաֆֆիի կողմից հրապարակում: Henaran.am-ի դիտարկմանը, թե հնարավոր է, որ իշխանությունը ժողովրդին հանձնելը իրականացվի համատեղ կառավարություն կազմելու միջոցով, Անահիտ Բախշյանն ասաց.’’ Դա բոլորովին էդ մեսիջը չի, դրա անունը ուրիշ բան է, կապրենք , կտեսնենք’’:

Անահիտ Բախշյանն ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ականջին ոչ ոք ոչինչ չի փսփսալու, եւ նա գաղտնի ոչինչ չի անելու. ‘’Դա ստիպելու է իշխանություններին, որ քաղաքակիրթ որոշում կայացնեն: Դրա ականատեսը լինելու ենք առաջիկա օրերին’’:

Ասուլիսի մյուս բանախոսը` ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ասաց, որ այսօր արդեն հրապարակում կա իքս թվով մարդ, որն իր հետեւում տասը-տասնհինգ մարդ ունի: Կան մարդիկ, որոնք այնտեղ չեն, բայց սկզբունքորեն միացած են: Այս մարդիկ, նրա խոսքով, սպասելիք ունեն.’’Ես չգիտեմ, թե որքանով Րաֆֆի Հովհաննիսյանն այդ սպասելիքին ընդառաջ կգնա’’: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ