Սերժ Սարգսյանը “”Ֆեյսբուքի” հետ չունի”
ԱԺ ընտրությունների համեմատ նախագահական ընտրություններին ֆեյսբուքում աճել է ակտիվությունը: Այս մասին նշեց “Ռեգիոն” հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը: Նրա հաղորդմամբ, կենտրոնը իրականացրել է ուսումնասիրություն կապված ֆեյսբուքյան անդրադարձներին` ընտրական գործընթացների վերաբերյալ:
Նրա խոսքով, ֆեյբուքում ինքնագովազդով ամենից շատ զբաղվել է Հրանտ Բագրատյանը. նրա ֆեյսբուքի էջում եղել է 40 գրառում:
Լաուրա Բաղդասարյանը տեղեկացրեց, որ ութ թեկնածուներից ֆեյսբուքում ներկայացված են յոթը:
“Բացառությամբ ՀՀԿ առաջնորդի` մյուսները լայնորեն օգտագործել են համացանցի հնարավորությունները: Սերժ Սարգսյանն ուներ պաշտոնական կայք, որը հետադարձ կապի հնարավորություն ուներ:
Անդրիաս Ղուկասյանը ոչ մի հաղորդագրություն չի թողել, դա իր փոխարեն արել են իր ներկայացուցիչները: Արամ Հարությունյանը մի քանի հաղորդագրություն է գրել”,-հայտնեց բանախոսը:
“Միմյանց նկատմամբ սև PR-ով առանձնացավ թեկնածու Արամ Հարությունյանը, ով բացասական է խոսել մյուս բոլոր թեկնածուների վերաբերյալ: Վարդան Սեդրակյանը բացասական է խոսել Պարույր Հայրիկյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Հրանտ Բագրատյանի և բոլորից շատ Սերժ Սարգսյանի հասցեին:
Րաֆֆի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում բացասական առումով խոսել է միայն ՀՀԿ թեկնածուի հասցեին: Ոչ մի բացասական խոսք չի եղել Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ”,-հայտնեց Լաուրա Բաղդասարյանը:
Հետազոտության արդյունքներով թեկնածուների էջերի հավանողների քանակը (funs) Րաֆֆի Հովհաննիսյանի դեպքում կազմել է 15 090, Վարդան Սեդրակյանի մոտ`5324, Պարույր Հայրիկյան`4 035, Հրանտ Բագրատյան`3 228, Անդրիաս Ղուկասյան`2 101,իսկ բարեկամների քանակով (friends), Արամ Հարությունյան ունի 1 311 friends, Արման Մելիքյան`681:
Ըստ տվյալների`ամենաշատ ստատուս գրել է Պարույր Հայրիկյանը (1.4), իսկ մյուս թեկնածուներից Հրանտ Բագրատյանը օրական գրել է 0.8 ստատուս, Արման Մելիքյանը`0.7: Մնացած թեկնածուների ցուցանիշն ավելի համեստ է:
Ֆեյսբուքում առկա է 395 000 հայ օգտատեր: