08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Պատրանքներից իրականություն վերադառնալու ժամանակն է

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն Henaran.am-ի հետ զրույցում անդրադարձել է նախագահի թեկնածու, “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովահննիսյանի` նախօրեին արված այն հայտարարությանը, թե ինքն ընտրված նախագահ է եւ փետրվարի 18-ին կայացած ընտրություններում հաղթել է 80 տոկոս ձայներով:

“Երկրորդ տեղն զբաղեցնելուց հետո պարոն Հովհաննիսյանն ընկել է պատրանքների աշխարհը եւ էմոցիոնալ հայտարարություններ է անում: Կարծում եմ, ժամանակն է վերադառնալ իրականություն եւ վերջ տալ հիմնազուրկ հայտարարություննրին’’,-նշել է Էդուարդ Շարմազանովը` հավելելով.

’’Առնվազն ծիծաղելի է նրա հայտարարությունների թե տոնը, թե բովանդակությունը’’:

Ինչ վերաբերվում է Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած հանրահավաքին, Էդուարդ Շարմազանովն ասել է, որ ամբողջ աշխարհում ընդդիմությունը հանրահավաքներ է անում եւ դա նրա իրավունքն է:

“Մեր երկրում օրինական հավաքների ազատությունը ապահովված է, պարզապես պետք է  ամեն ինչ օրինականության շրջանակում լինի: Ես հուսով եմ, որ  ցանկացած իշխանական եւ ընդդիմադիր գործիչ իր քայլերն իրականացնելիս բացառապես կգործի ՀՀ օրենսդրության եւ Սահմանադրության շրջանակներում’’,-նշել է նա: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ