16 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեր անուղեղները չհասկացան, եւ էդպես էլ չեն հասկանայ Հայրիկյանը սպառնում է

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Ֆեյսբուքյան իր էջում դիմել է իր համախոհներին. ”Հայրիկեանականնե՛ր,գլուխներդ բարձր։ Շնորհակալութիւն չէմ յայտնում որովյետեւ ճշմարտութեան հետ էինք յանուն մեզ՝ մեր ժողովրդի եւ մեր Հայրենիքի։ Մենք դիմակայեցինք ուղղակի ահաբեկչութեանը եւ դրան յաջորդած զանգվածային զրպարտարշավին։ Մեր անուղեղները չհասկացան, եւ էդպես էլ չեն հասկանայ, թէ ինչ արեցի Հայաստանի, այդ թվում նաեւ իրենց համար ։ Մենք […]

ՀՀ նախագահական ընտրություններն անցել են ազատ` հարգելով մարդու ազատությունները. Պետդեպ

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը հայտարարություն է տարածել ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է. “Համաձայն ՀՀ ԿԸՀ նախնական պաշտոնական տվյալների` գործող նախագահ Սերժ Սարգսյանը հաղթել է ընտրություններում` հավաքելով ձայների 58.64 տոկոսը: Մենք աջակցում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության նախնական եզրակացությունը, ըստ որի ընտրություններն անցել են ազատ եւ հարգելով մարդու ազատությունները, այդ թվում` հավաքների […]

20 մարդ է զոհվել Սիրիայում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով

Սիրիայի Հալեպ քաղաքում տեղի ունեցած հրթիռակոծության հետեւանքով 20 մարդ է զոհվել: Կրակը տարածվել է քաղաքով մեկ, որտեղ, ինչպես համարվում է, կենտրոնացած են ապստամբական ուժերը: Մի քանի բնակելի շենքեր են փլուզվել: Տեղի բնակիչները շարունակում են փլատակների տակից դիակներ եւ վիրավորներ հանել, այդ պատճառով էլ մահացածների թիվը կարող է աճել, հաղորդում է “Reuters”-ը: Օտարերկրացի թղթակիցները հայտնում են Սիրիայի` […]

ՀԱԿ հայտարարությունը

Փետրվարի 18-ին Հայաստանում կայացան հերթական խայտառակ ընտրությունները։ Հայ Ազգային Կոնգրեսը՝ ավելի քան 1500 ընտրատեղամասերում իր նշանակած հանձնաժողովների անդամների, Կոնգրեսի կողմից հատուկ մոնիտորինգի ենթարկված 20 ընտրատեղամասերի, ինչպես նաեւ լրագրողական եւ այլ խողովակներով հավաքած փաստական նյութի վրա արձանագրում է հետեւյալը։  Կոնգրեսը մի քանի անգամ արդեն պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանում իշխող հակաժողովրդավարական բռնատիրական համակարգը, իր նկատմամբ անընդհատ […]

Մեր ընկերների արյունը չչորացած` Րաֆֆին շամպայնի բաժակը ձեռքին շնորհավորեց ….

”Ընդդիմադիրները ճիշտ այնքան պետք է պաշտպանեն այդ ձայները, որքան Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտպանեց մեր զոհված ընկերների արյունը, որ փողոցներում մեր ընկերների արյունը չչորացած` շամպայնի բաժակը ձեռքին շնորհավորեց և պատճառաբանեց, որ ինքը սևազգեստ է այնտեղ գնացել”,- Henaran.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանի հայտարարությունը, թե ընդդիմությունը պետք է համախմբվել ու պաշտպանել նախագահի ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի […]

Ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումները չեն կարող ազդել արդյունքների վրա. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ

Հայաստանում կայացած նախորդ նախագահական ընտրությունների համեմատ այս ընտրություններում մենք առաջընթաց ենք նկատել: Այսօր ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ, ԵԽԽՎ եւ ԵԽ համատեղ դիտորդական ասուլիսին ներկայացնելով իրենց դիտորդական առաքելության նախանական արդյունքները` ասել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական խմբի անդամ Քերին Ուոլդսեթը:  Նրա խոսքով, դրական առաջընթաց է արձանագրվել ԶԼՄ-ների աշխատանքում, թեկնածուները հավասարակշռված են լուսաբանվել, իսկ ընտրություններին քաղաքացիների 60 տոկոս մասնակցությունը խոսում է […]

Սերժ Սարգսյանը

“Երկուշաբթի հայերը մասնակցեցին ընտրություններին, որոնք վստահաբար Սերժ Սարգսյանին վերադարձնում են նախագահի պաշտոնը եւս 5 տարի ժամկետով` պահպանելու երկրի կայունությունը, որը շարունակ ավելի կարեւոր է դառնում”,-գրում է “The New York Times”-ը: “58-ամյա “վետերան” քաղաքական գործիչ Սերժ Սարգսյանին դիտարկում են որպես  տնտեսական “համեստ” բարելավումներ անող վերջին տարիներին, երբ երկիրը պայքարում էր հարեւան Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ փակ սահմանների […]

Նախագահական այս ընտրությունը լուրջ առաջընթաց քայլ է արձանագրել . ԵԱՀԿ դիտորդ

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 19-ին հանդիպեց ՀՀ նախագահական ընտրությունները դիտարկելու նպատակով Հայաստան այցելած ԵԱՀԿ դիտորդական խմբի անդամ, Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Նիկոլաոս Քուիքի հետ:  Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Հայաստանում այլեւս անհերքելի փաստ է ժողովրդավարական ընտրությունների անցկացումը, որի արդյունքում իշխանությունը ցույց տվեց քաղաքական կամք` շարունակելու լայնամասշտաբ բարեփոխումները:   Նիկոլաոս Քուիքը նախ տեղեկացրեց, որ Հայաստան այցելելուն […]

Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանակ տվեց Սերժ Սարգսյանին /վիդեո, ֆոտո/

“Ժառանգության ” առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը քիչ առաջ Ազատության հրապարակում իր բազմաթիվ համակիրների ներկայությամբ պատասխանեց լրագրողների հարցերին: Նա հրապարակ մտավ անսպասելի, արագ քայլքով եւ բարեւելով ներկաներին` հասավ մինչեւ կենտրոն:  Նախ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին, որ նա դուրս է եկել հացադուլից: ”Մաղթում ենք Անդրիաս Ղուկասյանին ամբողջական ապաքինում և բարի վերադարձ քաղաքական ու […]

Նիկոլ Փաշինյանն Ազատության հրապարկում է

Ազատության հրապարակում “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաք-ասուլիսին մասնակցում էր նաեւ Ազգային ժողովի  ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա Henaran.am-ի  հետ զրույցում հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ այն հարցին, թե արդյո՞ք Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է փոխարինել Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ դառնալ ընդդիմության առաջնորդ: “Որեւէ մեկնաբանություն չեմ ուզում տալ այսօր”,-ասաց Փաշինյանը: Իսկ այն դիտարկմանը, թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի