08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀՀ նախագահական ընտրություններն անցել են ազատ` հարգելով մարդու ազատությունները. Պետդեպ

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը հայտարարություն է տարածել ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է.

“Համաձայն ՀՀ ԿԸՀ նախնական պաշտոնական տվյալների` գործող նախագահ Սերժ Սարգսյանը հաղթել է ընտրություններում` հավաքելով ձայների 58.64 տոկոսը: Մենք աջակցում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության նախնական եզրակացությունը, ըստ որի ընտրություններն անցել են ազատ եւ հարգելով մարդու ազատությունները, այդ թվում` հավաքների եւ կարծիք արտահայտելու ազատությունը: Ինչպես նշել է ԺՀՄԻԳ-ը, լրատվամիջոցները կատարել են իրենց իրավական պարտավորությունները` ապահովելով հավասարակշռված լուսաբանում, եւ բոլոր մրցակիցներն օգտագործել են իրենց անվճար եթերային ժամանակը:

ԺՀՄԻԳ-ն անհանգստացած էր վարչակազմի որոշ պետական անձանց կողմից անկողմնակալության բացակայության եւ վարչական ռեսուրսների չարաշահման համար, ինչի արդյունքում պետության գործունեության եւ իշխող կուսակցության միջեւ տարանջատում եղավ, սակայն ընդհանուր առմամբ քվեարկության օրն անցավ կազմակերպված եւ ընտրական գործընթացը հանգիստ էր, սակայն եղել են նաեւ որոշ միջամտություններ ընտրական գործընթացում, այդ թվում` վստահված անձանց կողմից, եղել են նաեւ լուրջ խախտումներ, որոնք ինչպես եւ կոչ է արել ԺՀՄԻԳ-ը, կուսումնասիրվեն”:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ