07 Հունիսի, Saturday, 2025
KFC

20 մարդ է զոհվել Սիրիայում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով

Սիրիայի Հալեպ քաղաքում տեղի ունեցած հրթիռակոծության հետեւանքով 20 մարդ է զոհվել: Կրակը տարածվել է քաղաքով մեկ, որտեղ, ինչպես համարվում է, կենտրոնացած են ապստամբական ուժերը: Մի քանի բնակելի շենքեր են փլուզվել: Տեղի բնակիչները շարունակում են փլատակների տակից դիակներ եւ վիրավորներ հանել, այդ պատճառով էլ մահացածների թիվը կարող է աճել, հաղորդում է “Reuters”-ը:

Օտարերկրացի թղթակիցները հայտնում են Սիրիայի` քաղաքացիական պատերազմով բռնկված վայրերից փախստականների անդադար հոսքի մասին: Մարդիկ փախչում են հայրենիքից` հարեւան երկրներում փախստականների ճամբարներում ապաստան ստանալու համար: ՄԱԿ-ի տվյալներով` միայն Հորդանանի հետ սահմանի հատվածում 219 հազար սիրիացի փախստականներ են գրանցվել: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ