13 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

Րաֆֆին բարեւի հեղափոխություն արեց /վիդեո/

ՀՀ թիվ 2 ԸԸՀ-ում, երբ ավարտեցին 2 տեղամասերի վերահաշվարկի արդյունքների ամփոփումը, հանձնաժողովի անդամները փորձեցին բարեկամաբար զրուցել “Ժառանգության” ներկայացուցիչ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Ստյոպա Սաֆարյանի հետ:

Վերջինս նշեց, որ ինքը ոչ մեկի նկատմամբ թշնամաբար տրամադրված չէ եւ պահանջում է, որ օրենքի տարրը պահվի: Այն դիտարկմանը, թե ոչ մի բան չի կեղծվել եւ Րաֆֆի Հովհաննիսյանի համար սա ցանկալի եւ երազած արդյունք է, որ բարեւելով այդքան ձայն հավաքեց, Ստյոպա Սաֆարյանն ասաց.

“Մենք բարեւի հեղափոխություն արեցինք, բայց դա կապ չունի, ես պահանջում եմ, որ բացենք եւ վերահաշվարկեք իմ ուզած տեղամասերը, բայց դուք միայն ձեր ուզածն եք անում”:

Մանրամասները տեսնայութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ