Արման Մելիքյանը չի գնա Ազատության հրապարակ
ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը չի սատարի նախագահական ընտրություններում 2-րդ հորիզոնականն զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանին: Այս մասին թեկնածուն հայտարարել է Արման Մելիքյանն այսօր կայացած ասուլիսին:
Իսկ թե ինչու, թեկնածուն պատասխանել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը լեգիտիմացրեց կեղծված ընտությունները: Հիշեցնենք, որ Արման մելիքյանը չէր մասնակցել քվեարկությանը եւ իր ընտրողներին կոչ էր արել իր օգտնի քվեարկել` ցույց տալու համար , որ դեմ են կեղծված ընտրություններին:
Րաֆֆի Հովհաննիսյանը, Արման Մելիքյանի համոզմաբ իր գործողություններով մասնակից է դառնում կրկեսին եւ որեւէ փոփոխություն անել չի կարող:
Ինչ վերաբերվում է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` ընտություններին մասնակցությանը, Արման Մելիքյանն ասել է.’’Թարս աճած խիար նկարելով, փորձում էր անվավեր դարձնել իր քվեն’’:
Արման Մելիքյանը եւս մեկ անգամ համոզմունք է հայտնել, որ մյուս թեկնածուներն էլ չպետք է մասնակցեին ընտրություններին` քաջ իմանալով դրանց կանխորոշվածությունը: