11 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մարթենսը շնորհավորում է գործող նախագահին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին

ԵԺԿ նախագահա Ուիլֆրիդ Մարտենսը շնորհավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում վերընտրվելու կապակցությամբ, տեղեկացնում է ԵԺԿ պաշտոնական կայքէջը:

“Ես ջերմորեն շնորհավորում եմ Սերժ Սարգսյանին եւ անհամբերությամբ սպասում եմ նրան անձամբ շնորհավորելուն մարտի 14-ին կայանալիք ԵԺԿ ընդլայնված նիստին: Ես նաեւ գոհունակությունս եմ հայտնում այն կապակցությամբ, որ այս ընտրությունները երկրի ամենալավ կազմակերպված ընտրություններն էին` համապատասխան միջազգային ստանդարտներին եւ հաստատված միջազգային դիտորդական առաքելությունների կողմից:

Վստահ եմ, որ երկրի դեմոկրատականացման գործընթացն առաջիկա տարիներին կշարունակվի Սերժ Սարգսյանի առաջնորդությմաբ”,-ասել է ԵԺԿ նախագահը` հավելելով, որ ինքը նաեւ շնորհավորում է “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին` լավ քարոզարշավ կազմակերպելու եւ ընտրություններում բարձր արդյունք  գրանցելու համար:

Հիշեցնենք, եւ Սերժ Սարգսյանի ղեկավարած “Հանրապետականը”, եւ Րաֆֆի Հովհաննիսյանի “Ժառանգությունը” ԵԺԿ անդամ են:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ