12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չկա որեւէ փաստ

Այն, որ Ազգային ժողովում լրագրողների արդյունավետ աշխատանքն ապահովելու համար ստեղծված են բոլոր պայմանները, խորհրդարանում հավատարմագրված լրագրողները համոզվել են անձամբ: Սակայն ակներեւ է, որ ոչ բոլոր լրագրողներն են այդ պայմանները օգտագործում իրենց մասնագիտական պարտականությունները պատշաճ կատարելու համար, իսկ որոշներն էլ այդ ամենն օգտագործում են խախտելով բարոյական ամենապարզ ու մարդկային նորմերը, էլ չենք ասում՝ լրագրողական էթիկայի տարրական […]

ԳՄ-ում ԲՀԿ-ի եւ Ծառուկյանի մասին անգամ հիշատակում չի եղել. Շարմազանով

‘’ՀՀԿ ԳՄ վերջին նիստին  ԲՀԿ-ի եւ նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ որեւէ քննարկում եւ անգամ հիշատակում չի եղել’’,-Henaran.am-ի հետ զրույցում մեկնաբանելով այսօր մամուլում հայտնված տեղեկությունը, թե գործադիր մարմնի նիստում “Հանրապետականը”  անդրադարձել է ԲՀԿ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցին, նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որմամուլը, գրել էր, թե ՀՀԿ ԳՄ նիստին  ԳՄ որոշ […]

Պարոն Բագրատյանի տեսակն արդեն իսկ նորամուծություն է

ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական  քարոզարշավը կմեկնարկի քարոզարշավի մեկնարկի օրը` հունվարի 21-ին, Վերին Արտաշատ գյուղից: Այս մասին Henaran.am-ին փոխանցեց Հրանտ Բգրատյանի նախընտրական շտաբի հանրային հարաբերությունների ղեկավար Կարինե Հարությունյանը: Ողջ քարոզարշավի ընթացքում թեկնածուն մարզային  այցելություններ կունենա, կլինի բոլոր մարզկենտրոններում, կայցելի գյուղեր: ‘’Պարոն Բագրատյանը անմիջական հանդիպումներ կունենա շատ գյուղերում, մենք արդեն ձեւավորված շտաբներ ունենք բոլոր մարզերում: Շտաբների […]

ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը Օբամային կհիշեցնի Հայոց ցեղասպանության վերաբերյալ խոստումը

Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը շնորհավորական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` իր 2-րդ երդմնակալության կապակցությամբ: “Շնորհավորում ենք Ձեզ նախագահ վերընտրվելու կապակցությամբ եւ ԱՄՆ-ում բնակվող 2 մլն հայերի անունից հաստատում ենք Ձեր վարչակազմի հետ աշխատելու մեր շահագրգռվածությունը”,-ասված է ուղերձում: Գրասենյակի անդամները նաեւ կոչ են արել Օբամային մինչեւ ապրիլի 24-ը հանդիպել հայ համայնքի ղեկավարների հետ: Նրանք […]

Ընտրողների ընդհանուր թիվը այսօրվա դրությամբ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի` Հանրապետության Նախագահի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ` 30-րդ, 20-րդ, 10-րդ և քվեարկության նախորդ օրը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների թիվը:     Այսպես, քվեարկության օրվանից 30 օր առաջ Հայաստանի Հանրապետության […]

Պաշտոնի երազանք

“Տպավորություն  է ստեղծվում, որ  ներկա ընտրությունում “Ժառանգության”  ղեկավարի  մասնակցության  գլխավոր  նպատակն  է՝ արդեն  իսկ  ապօրինի  ընտրության  օրինականացումը: Հակառակ  դեպքում, անբացատրելի  է  նրա  երազանքը՝ հերթական  ապօրինի  ընտրությունից  հետո, ՀՀԿ  ղեկավարի  ձեռքի  հերթական  սեղմումը”,-տեսակետը ՀԱԿ-ական Ռուբեն Թորոսյանինն է:  

Ղարաբաղի բարբառին հոյակապ տիրապետող նախարարը միայն գրական հայերեն է խոսում

Չկա որեւէ քաղաքացի կամ զորակոչիկ, որը պիտանի է զինվորական ծառայության համար, որը չծառայի բանակում: Սա ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունն է: Նրա խոսքով` ծառայությունից զորակոչիկները խուսափում են միայն առողջության պատճառներով: Նախարարը հացաստիացրեց, որ բարելավվում են բժշկական հանձնաժողովի աշխատանքները: Նա հիշեցրեց , որ 2012 թ աշնանային զորակոչի ժամանակ  կենտրոնական բժշկական հանձնաժողովի` այսպես կոչված գենկոմիսիայի կազմն […]

ՀՀԿ մարզային շտաբի պետերը մարզպետներն են

Henaran.am-ի տեղեկություններով, ՀՀԿ մարզային նախընտրական շտաբները ղեկավարելու են մարզպետները: Կլինեն նաեւ համայնքային շտաբներ եւ համակարգողներ: Բացի այն, որ ՀՀ նախագահի թեկնածու, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունենալու տարբեր համայնքներում, տեղերում աշխատելու են նաեւ քարոզչական խմբեր, ովքեր ինտերակտիվ շփումներ են ունենալու հանրության հետ` ֆիքսելով մարդկանց անհանգստացնող խնդիրները եւ ներկայացնելով իրենց թեկնածու աշխատանքը անցած 5 տարիներին […]

Յուլյա Տիմոշենկոն սպանության մեջ է մեղադրվում

Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան հայտարարել է, որ Ուկրաինայի նախկին վարչապետեր Յուլյա Տիմոշենկոն եւ Պավել Լազարենկոն գրեթե 3 մլն դոլարով պատվիրել են պատգամավոր Եվգենի Շերբանի սպանությունը, հաղորդում է “Эхо Москвы” ռադիոկայանը: Հանցագործությունը կատարվել է 1996-ին: Տիմոշենկոյին ցմահ բանտարկություն է սպառնում, Լազարենկոյի պատիժը դեռեւս հայտնի չէ:  Ներկայումս Տիմոշենկոն բանտարկության մեջ է Ռուսաստանի հետ գազային պայմանագրեր կնքելու […]

ՀՀԿ-ն պատասխանել է Րաֆֆի Հովհաննիսյանին

Հունվարի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Րաֆֆի Հովհան­նիս­յանի արտահայտած մտքերի կապակցությամբ կարող եմ ասել հետեւյալը. Նախ, այսպես կոչված 15 կետերի վերաբերյալ: Այդ առթիվ մենք երկու անգամ պաշտոնական պատասխանել ենք պարոն Հովհաննիսյանին, բազմաթիվ անգամ էլ առանձին ոլորտային պատասխանատուներ հրապարակավ խոսել են առաջ քաշված կետերի անհիմն լինելու կամ դրանցում առկա աղավաղված ու սուբյեկտիվ մեկնա­բանությունների մասին: Մենք անընդհատ բարձրաձայնում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի