23 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իվանիշվիլին չի լսի Սաակաշվիլիին

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ ինքն անձամբ ներկա չի գտնվի խորհրդարանում, երբ այնտեղ իր ամենամյա զեկույցով ելույթ կունենա նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, հաղորդում է “РИА Новости”-ն:  Սաակաշվիլին օրենսդիր մարմնի առջեւ ելույթ կունենա փետրվարի 8-ին: Դա կլինի նրա առաջին ելույթը 8-րդ գումարման խորհրդարանի առջեւ: 2012-ի հոկտեմբերի 1-ի ընտրությունների արդյունքում խորհրդարանի տեղերի մեծամասնությունը պատկանում է “Վրացական […]

“Իմ ավտոն ավելի թանկ է, քան Հայրիկյանը”

ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը չի վառի իր “Ռենջ-Ռովերը”: Ըստ մամուլի հրապարակումների, Սեդրակյանը այդ քայլին կգնար, եթե  Հայրիկյանը չդիմեր  Սահմանադրական դատարան: “Նախ ես չեմ ասել, որ կվառեմ, եթե չդիմի: Հայրիկյանն ասել էր, որ իր վարկանիշն է հետազոտում, ես էլ ասի` դե իմ թանկարժեք ավտոմեքենան վառեմ, ասեմ վարկանիշս բարձրացել է”,-ասաց Սեդրակյանը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում: “Ամեն դեպքում, […]

Սերժ Սարգսյան, Րաֆֆի Հովհաննիսյան

“Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը” այսօր հրապարակել է փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների հարցումների արդյունքները: Ըստ այդ հարցումների` նախագահի 8 թեկնածուներից լիդերի դիրք ունեն երկուսը` գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը, որին իր ձայնը կտա հարցվածների 61 տոկոսը եւ “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա օգտին կքվեարկի հարցվածների 27 տոկոսը: Կենտրոնի ղեկավար Վալերի Ֆյոդորովը լրագրողներին ասել […]

Չեբուրաշկան եւ Դավիթաշենի “ռեյտինգը”

“Չեմ կարծում, որ խելամիտ մարդը կարող է ասել, որ սա պատրաստված ելույթ էր: Այն պարզապես ինքնաբուխ ցանկություն էր` մարդը պարզապես ուզում էր արտահայտվել եւ արտահայտվեց”: Այսպես մեկնաբանեց ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը` Դավիթաշենում նախագահի քարոզարշավի ժամանակ հայտնի Չեբուրուշկայի ելույթը: Արթուր Գեւորգյանի խոսքով` դա փաստում է, որ այդ հանդիպումների ելույթները կազմակերպված չեն լինում եւ մարդիկ նմանատիպ հավաքներին […]

Մասնավոր բուհերը բացվել են գազալցակայանի ու սրճարանի բիզնես դնելու համար. Աշոտյանը մեղադրում է

Հինգերորդ գումարման ԱԺ երրորդ նստաշրջանը այսօր` փետրվարի 5-ին շարունակում է աշխատանքը: Նախորդիվ քննարկված նախագծերի քվեարկությունից հետո օրենսդիրները սկսեցին ‘’Լիցենզավորման մասին’’ օրենքում փոփոխությունների փաթեթի քննարկումը, որով ԿԳՆ համապատասխան լծակներ կստանա նաեւ առողջապահական ոլորտի կրթական հաստատությունների նկատմամբ վերահսկողակաան մեխանիզմներ կիրառելու: Սրանով, ինչպես նշեց ԿԳ նախարար, հիմնական զեկուցող Արմեն Աշոտյանը,  կամբողջանա ոլորտում պետական քաղաքականությունը եւ թույլ կտա ապահովել […]

Սերժ Սարգսյանի հերոսական կերպարի համար

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, որ ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործը բավականին հեշտությամբ կարելի է բացահայտել, քանի որ Հայրիկյանը տեսել է հանցագործի դեմքը: Այս մասին Հովհաննիսյանը խոսեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Հայրիկյանի որոշումը չդիմել ՍԴ՝ ընտրությունները հետաձգելու համար, քաղաքագետն այսպես բացատրեց. ՛՛Որոշումը ցույց է տալիս, որ Պարույր Հայրիկյանն […]

Պարագվայում զոհվել է նախագահի ամենալորջ թեկնածուներից մեկը /վիդեո/

Պարագվայի նախագահի թեկնածու Լինո Օվյեդոն մահացել է ավիավթարից: “Էթիկական քաղաքացիներ” Ազգային միության առաջնորդ, պաշտոնաթող գեներալ Օվյեդոն ուղղաթիռով Կոնսեպսիոն է ուղեւորվելիս եղել Ասունսյոնում կայացած նախընտրական ցույցից հետո, սակայն ուղղաթիռը վթարի է ենթարկվել, հաղորդում է “Huffington Post”-ը: Բացի քաղաքական գործչից, վթարի հետեւանքով զոհվել են նաեւ 2 թիկնապահները եւ ուղղաթիռի օդաչուն:  Նախնական տվայլներով` վթարի պատճառը հնարավոր է եղանակային […]

‘Հայրիկյանը առեւտուր արեց

ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը խորհրդակցում է իրավաբանների հետ` կարող է դիմել Սահմանադրական դատարան, թե ոչ: Այս մասին Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց թեկնածուն: Նշենք, որ նա նախօրեին հայտարարել էր, որ Հայրիկյանը եթե չդիմի` քվեարկության օրը չհետաձգելու, ինքն է գնալու այդ քայլին: “Կարծես օրենքով կարող է դիմել այն թեկնածուն, ում հետ կատարվել է միջադեպը, այսինքն` […]

Ղանդիլյանի, Յուզբաշյանի սպանությունները, հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը … ՀԿԿ ղեկավարը զարմացած է

Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը ոչ մի ձևով չի ազդի ընտրությունների վրա: Նա կմասնակցի ընտրություններին և չի երկարացնի ընտրությունների ժամկետը: Այս կարծիքը հայտնեց Հայաստանի կոմունիստական կուսակցությնա ղեկավար Ռուբեն Թովմասյանը: ՀԿԿ ղեկավարին զարմացրել է դեպքի շուրջ եղած մեծ արձագանքը. “Ղանդիլյանի, Յուզբաշյանի սպանությունները, հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը միգուցե այդքան ուշադրության չարժանացան: Այցելությունների իսկական հերթեր էր Հայրիկյանի մոտ”: Ըստ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի