10 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

“Արդարության շուրթն” է ճաքել

Գյումրիում անցկացրած հանդիպումը այս ընտրարշավի ամենահագեցած և լեփ-լեցուն հանդիպումներից է եղել: Ամբողջությամբ էնեգետիկան լցված էր Րաֆֆի Հովհաննիսյանի ոգով, և եղած տեղերից մոտ երեք անգամ շատ մարդիկ էին եկել:   Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը:   Նրա խոսքով` լարվածություն է նկատվում Սերժ Սարգսյանի Նուբարաշենում արած հայտարարությունններից հետո: “Այդ […]

Ի՞նչ եմ խաղում, կազինո՞. էպոսագետ

՛՛Անկախ արդյունքից, իսկ ես վստահ եմ, որ ես եմ հաղթելու, ես չեմ ճանաչելու այս ընտրությունները՝ որպես ազատ, արդար ընտրություններ, չեմ դնելու իմ ստորագրությունը ամփոփիչ քվեաթերթիկի վրա՛՛,-այսօր հայտարարեց էպոսագետ Վարդան Սեդրակյանը: Սեդրակյանը կոչ արեց իր գաղափարակիցներին ամուր մնալ, քվեարկել իր օգտին, և ասաց, որ ինքն էլ է գնալու ընտրություններին:   Մեկնաբանելով մամուլում հրապարակված տեղեկությունն այն մասին, […]

Փետրվարի 18-ից հետո “խմբակային սեքսո՞վ” են զբաղվելու

Նորից “խմբակային սեքսո՞վ” են որոշ մարդիկ զբաղվելու փետրվարի 18-ին, թե՞ վախի մթնոլորտն, ամեն դեպքում, կոտրվելու է… Այսպիսի հարցադրում է հնչեցվում “Ազատ քաղաքացի” քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ-ի ֆեյսբուքյան հանրագրում:

“Ազատության հրապարակ” -ի կոչը

Չնայած իշխանական քարոզչամիջոցների կողմից ընտրությունների նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու փորձերին` հասարակության լայն շրջանակներում բացակայում է տվյալ գործընթացի նկատմամբ վստահությունը, և ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը չի հավատում ընտրությունների միջոցով փոփոխության հասնելու հեռանկարին: Տոտալ անվստահության միակ պատճառը ՀՀ-ում ձևավորված ոչ լեգիտիմ  իշխանություններն են, որոնք իրենց  ապօրինի իշխանությունը պահելու  նպատակով քաղաքացիների նկատմաբ տարիներ  շարունակ օգտագործել են իրենց ձեռքի  տակ գտնվող ողջ վարչական և ֆինանսական ռեսուրսը, չեն խորշել քաղաքացիների ահաբեկումներից, նրանց նկատմամբ բռնության  գործադրումից, ինչպես նաև ընտրությունների  ընթացքում համատարած կեղծիքներից, […]

ԱՊՀ դիտորդական խումբն այցելել է մի քանի մարզեր

ՀՀ նախագահական ընտրություննների մոնիթորինգի շրջանակներում ԱՊՀ դիտորդական խումբը շարունակում է այցելել շրջանային ընտրատեղամասեր: Դիտորդներն այցելել են Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի մարզերի մի քանի ընտրատեղամասեր, որտեղ ծանոթացել են ընտրական հնաձնաժողովների նիստերին կազմված արձանագրությունների եւ ընտրական գործընթացին վերաբերող փաստաթղթերի հետ: ՀՀ ոստիկանության տվյալներով` ընտրողների գրանցամատյանում 2013-ի փետրվարի 8-ի տվյալներով` ներառված է 2 մլն 505 հազար 882 […]

Լուրջ մեղադրանքներ Րաֆֆու հասցեին. Հայրիկյանի մահափորձը, մասոնները … էպոսագետը բացահայտումներ է խոստանում

Նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը բավարար հիմքեր ունի` պնդելու, որ Պարույր Հայրիկյանի դեմ “կատարված իրադարձությունները կազմակերպվել են ԱՄՆ-ում և Արևմտյան Եվրոպայում բուռն գործունեություն ծավալող մասոնական կազմակերպության միջոցով”: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Սեդրակյանը: Նրա խոսքով՝ այդ կազմակերպությունը մասնագիտանում է իր ներկայացուցիչներին իշխանության բերելու մեջ: ՛՛Այդ կազմակերպության մեջ է մտնում Րաֆֆի Հովհաննիսյանի հայրն ու […]

Մամեդյարովի հայտարարությունն ընդամենը խորամանկ փորձ է. Շարմազանով

Նախօրեին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի բաց դեբատների ժամանակ, մասնավորապես հայտարարել է, որ “Հայաստանի մղած պատերազմն Ադրբեջանի դեմ եւ ադրբեջանական տարածքների օկուպացիան բացասաբար է անդրադարձել քաղաքացիական բնակչության վրա”: Արձագանքելով ադրբեջանցի պաշտոնյայի այս հայտարարությանը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է. “Ադրբեջանի ղեկավարությունը ոչ մի կերպ չի ցանկանում հրաժարվել նացիստական Գերմանիային բնորոշ սուտ […]

Պատգամավորներն իրար են ծեծել /վիդեո/

Վրացական խորհրդարանի 2 պատգամավոր վիճել են “Մաեստրո” հաղորդման ուղիղ եթերում, գրում է “евросми”-ն:  Կոնֆլիկտը ծագել է քաղաքական հակասությունների հողի վրա խորհրադարանական փոքրամասնություն կազմող “Միասնական Ազգային շարժում” կուսակցության ներկայցուցիչ  Սերգո Ռաթիանիի եւ մեծամասնություն կազմող “Վրացական երազանք”-ի ներկայացուցիչ Կոբա Դավիթաշվիլիի միջեւ:

Ադիբեկյանը 62 տոկոս մասնակցություն է կանխորոշում

Ընտրություններին կմասնակցեն ընտրողների 62%-ը: Հարցվածների 56%-ը  հաստատ կմասնակցեն քվեարկությանը,5%-ը հնարավոր են համարում իրենց մասնակցությունը, 4%-ը դեռ չեն որոշել, իսկ 35%-ը չեն գնա ընտրություններին: Այս մասին այսօր  “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նրա խոսքով,ընտրության գնալ-չգալու միջև տատանվողների պատճառները տարբեր են` մի մասի մոտ ժամանակի խնդիրն է (2.1%), մյուսների մոտ եղանակը (0.9%), […]

Իվանիշվիլին կհանդիպի Էրդողանի եւ Գյուլի հետ

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր` փետրվարի 14-ին, մեկնեց Թուրքիա, հաղորդում է “Trend” գործակալությունը: Վրացական պատվիրակության կազմում են էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին,  ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն, պաշտպանության նախարար  Իրակլի Ալասանիան, էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Կախի Կալաձեն, Գործընկերության հիմնադրամի ղեկավար Իրակլի Կովզանաձեն, ինչպես նաեւ մշակույթի եւ ֆինանսների նախարարությունների ներկայացուցիչները:  Մեկօրյա այցի շրջանակներում նախատեսված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի