12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարժանանա “Հայաստանի լավագույն քրեաօլիգարխ տիտղոսին”. Ժողովուրդ

Ըստ թերթի լավատեղյակ աղբյուրների` երեւանցի օլիգարխներն իրենց պատկանող օբյեկտներում աշխատողներին, հատկապես մարզերում գրանցում ունեցողներին, պարտադրում են ժամանակավորապես գրանցվել Երեւանում` իրենց իսկ ընտրատարածքում: Այսինքն` մեկնարկել է Սերժ Սարգսյանի համար ձայներ հավաքելու` օլիգարխների մրցավազքը: Սա այն ոլորտն է, որտեղ մենաշնորհների փոխարեն կա միայն առողջ մրցակցություն, եւ յուրաքանչյուր օլիգարխի խնդիրն է հնարավորինս շատ ձայներ հավաքել իրենց “հովանավորի” համար: […]

Տեր-Պետրոսյանը Զուրաբյանի հարցով դիմել է Բագրատյանին. Հրապարակ

Թերթը բացահայտում է ՀԱԿ-ի դեմքերից երկուսի` Հրանտ Բագրատյան-Լեւոն Զուրաբյան հարաբերությունների “դե ֆոլտի” պատճառը` վկայաբերելով իր աղբյուրներին: “Բագրատյան-Զուրաբյան հարաբերությունները չեն փայլել դեռեւս իրենց իշխանություն եղած ժամանակներում: Երբ Բագրատյանն աշխատում էր Պեռնո Ռիկարի կոնյակի գործարանում, որպես փոխնախագահ-տնօրեն, Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմել է Բագրատյանին, որպեսզի վերջինս աշխատանք չունեցող Լեւոն Զուրաբյանին ընդունի որպես մամլո քարտուղար: Բագրատյանը, սակայն, չի կատարել վերջինիս […]

“Ինչու չեք բարեհաճում ժամանել … պարոն նախագահներ”. Իրատես de facto

Թերթն անդրադառնալով “Ազատություն” ռադիոկայանին տված նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին` կենտրոնացել է մասնավորապես նախագահի հետեւյալ արտահայտության վրա, որ նախագահը հույս է փայփայում, որ երբեւէ բոլոր նախագահները, մնացյալ պաշտոնյաները կհավաքվեն-կխոսեն` “ոչ հրապարակային, առանց միմյանց վիրավորելու”:  “Բա սրանից մեծ ցանկություն` երկրի տիրոջ, միջուկը պահող մեկի համար,-գրում է հոդվածագիրը,-մենք հավատում ենք` Սերժ Սարգսյանի տառապանքը փորձ ունի: Մենք հասկանում ենք, […]

Ինչո՞ւ է առաջադրվել Բագրատյանը /վիդեո/

ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ”Ազատություն” կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը Ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում տեղադրել է տեսանյութ, որտեղ պատմում է, թե ինչու է ինքն առաջադրվել նախագահական ընտրություններում:

Հացադուլային քարոզարշավի առաջին օրը /վիդեո/

Հայաստանի նախագահի թեկնածու ԱՆդրիաս Ղուկասյանի հացադուլի առաջին օրը, ըստ նրա` բնականոն էր: Հանդիպումներ լրագրողների հետ, ընտրողներն էին հետաքրքրվում: Մյուս թեկնածուներից միայն Րաֆֆի Հովհաննիսյանն է նրան այցելել, հորդորել դադարեցնել հացադուլը: Տուն չի գնալու, վրանում չի մնալու: “Քնապարկ են բերելու, հլա շուտ է, ժամը 10-ն է, ես ուշ եմ պառկում”,-ասաց թեկնածուն: Առաջին օրը Համացանցից չի օգտվել, բայց […]

Ավանցի ընտրողին հետաքրքրում էին միջազգային հարցեր /վիդեո/

ՀՀ Նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Ավան վարչական շրջանում   ընտրողների հետ հանդիպմանը մեկ անգամ եւս փաստեց, որ ընտրություններն անցնելու են արդար: “Քաղաքական գործընթացների թիվ մեկ պատասխանատուն իշխանություններն են, սակայն միայն իշխանությունների պատասխանատվությամբ հնարավոր չէ հասնել լավ արդյունքների:   Անցած տարիները բարդ տարիներ էին, սակայն այդ խնդիրները մեզ չեն կարող վհատեցնել: Մենք վհատվելու իրավունք չունենք: […]

Րաֆֆին` ընդդիմության դրոշակակի ՞ր

ՀՀ նախագհի թեկնածու, ‘’Ժառանգության’’ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր իր քարոզարշավի մեկնարկին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ մենք կունենանք հերթական կեղծված ընտրությունները, իսկ ընտրական հեղափոխության հավատամքը կփոխի հետընտրական անկանխատեսելի զարգացումների, եթե գործող իշխանությունները չիրականացնեն ընտրությունները վարչական ռեսուրսների ազդեցությունից զերծ պահելու Րաֆֆի Հովհաննիսյանի հայտնի կետերը: Henaran.am-ը Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեց, արդյոք ասվածը նշանակում է, որ ‘’Ժառանգությունն’’ է ստանձնում […]

Սերժ Սարգսյանին սատարելու մասին տեղյակ եմ պահել Գագիկ Ծառուկյանին. Ս. Բալասանյան

“Որպես “Բարգավաճ Հայաստան” կուսակցության քաղաքական խորհրդի անդամ ես ընդունում և հարգանքով եմ վերաբերում իմ կուսակցության կայացրած որոշմանը, այն է նախագահական ընտրություններում չառաջադրել նախագահի թեկնածու և չսատարել թեկնածուներից որևէ մեկին: Բայց միևնույն ժամանակ որպես անհատ և որպես քաղաքացի ես կայացրել եմ իմ անձնական որոշումը, այն է նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուներից սատարել գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, […]

Րաֆֆին` ռոմանտիկ, Բագրատյանը` մենեջեր, մյուսնե՞րը …

 ”Ես  համաձայն եմ նրանց հետ, ովքեր նրան ռոմանտիկ են անվանում, բայց դրա վատ իմաստով, որովհետև այդ բառին ես լավ եմ վերաբերում, եթե քաղաքականության մեջ չի”,-Henaran.am-ի հետ զրույցում, նկարագրելով ”Ժառանգության” առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին, ասաց P-ARt  ասոցիացիայի տնօրեն, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նրա խոսքով` ռոմանտիկ քաղաքական գործիչը երբեք չի կարող իր նպատակին հասնել: Գործող նախագահ Սերժ […]

Դու խորոված ուտես, ես ընտրե՞մ….

Երեկ, երբ հեռուստաընկերությունների լրատվական ծրագրերով ներկայացնում էին ՀՀ նախագահի թեկնածուների կարգախոսներն ու քարոզարշավի մեկնարկից առաջ` էպոսագետ, նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն ասաց, որ ասուլիսից հետո խորոված է ճաշակելու ընտանիքի անդամների հետ: “Յա, դու խորոված ուտես, ես էլ քեզ ընտրեմ, էլ ինչ էիր ուզում”,-ասաց 60-ամյա Սեդա տատիկը, ով այդ պահին Ավանի խանութներից մեկում հաց էր գնում: Տիկին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

Ամենաընթերցված