16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Քաղաքապետն ամոթանք տվեց Րաֆֆուն` ի՞նչ եք արել Մեղրիի համար /ֆոտո/լրացված/

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանի հետ: Վերջինս ընդունեց Հովհաննիսյանին իր աշխատասենյակում եւ համաձայնեց լրագրողների ներկայությամբ բավական երկար զրուցել:

Վերջին շրջանի ընտրությունը ես վստահ չեմ, որ նորմալ է գնացել”,-քաղաքապետին ասաց Հովհաննիսյանը: Ի պատասխան քաղաքապետն ամոթանք տվեց Հովհաննիսյանին, որ նա այդպիսի որակում է տալիս ընտրություններին, որի արդյունքում Մեղրիում Հովհաննիսյանը բավական ձայներ է հավաքել: 

“Ես շատ ուրախ եմ, որ սա բաց հանդիպում է: Տարիներ ի վեր Մեղրիում որեւէ ընտրություն կեղծված չի եղել, ամոթ է լսել նման բան Ձեզնից: Դուք խոսեցիք Մեղրիի եւ կեղծ ընտրությունների մասին, բայց դա անհիմն է: Եթե ունեք լիազոր ներկայացուցիչ, ով կխոսի որեւէ կեղծիքի մասին, ապա թող գա ու ասի”,-պատասխանեց քաղաքապետը:

“Ժառանգության” առաջնորդն արձագանքեց. “Ամոթը հայ ժողովրդի վրա բռնանալն է: Եթե լինի մի ապացույց, դուք կընդունե՞ք դա”,-հարցրեց Հովհաննիսյանը: Վերջինս նշեց, որ ապացույցների եւ փաստերի դեպքում անպայման կընդունի: Քաղաքապետը պատմեց, որ ինքը ընտրվել է սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում եւ այդ ժամանակ անկուսակցական է եղել:

Հիմա անդամակցել է ՀՀԿ-ին, քանի որ ՀՀԿ-ն եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն են կարողացել լուծել Մեղրիի խնդիրները:

“Մեղրին ամենաշատն ունի սահմանը պահպանելու կարիք ու նրան քաղաքական այս հարցերը չի հետաքրքրում: ժողովուրդն իր խոսքն ասել է եւ շեշտված է ասել:

Դուք մի մարդ եք, ով ոչինչ չի արել Մեղրիի համար եւ հիմա փոխանակ շնորհակալ լինեք այն մարդկանց, ովքեր Ձեր օգտին են քվեարկել, քննադատում եք: Ես այն ժամանակ առաջարկեցի, որ որեւէ կուսակցություն գա եւ Մեղրիում եղած խնդիրները վեր հանի, որեւէ տնտեսական խնդիր լուծե՞լ եք Մեղրիի համար,-հարցրեց քաղաքապետը` շարունակլով,-մեր մարզպետը մեկ ամսում բոլոր ճանապարհներն ասֆալտապատեց եւ տվեց Մեղրիին: Առավել գործեր, քան մեր մարզպետը, ոչ մի մարդ չի արել”:

Րաֆֆի Հովհաննիսյանն իր հերթին ասաց, որ գործ անելը քաղաքացու խոսքը պաշտպանելն է: Նա նշեց, որ իրենք միգուցե Մեղրիի համար ոչինչ չեն արել, սակայն իրենց կուսակցության խմբակցությունը բազմաթիվ օրինագծեր է առաջարկել հենց Մեղրիի համար, որոնք ՀՀԿ-ն չի ընդունել:

՛՛Ժառանգության՛՛ ղեկավարը զրույցի ընթացքում շփոթեց Նախիջևանի և Իրանի սահմաններ, որը չվիրպեց քաղաքապետի ուշադրությունից և նա նետեց. ՛՛Որ մարզպետի նման վեր կենայիք, գնայիք սահմանաը պահպանեիք, տեղը կիմանայիք՛՛:

Ապա Հովհաննիսյանը հետաքրքրվեց, թե ինչու է Մեղրիի քաղաքապետարանի առաջին հարկում գործում ՀՀԿ-ի մարզային կառույցը: Արշավիր Հովհաննիսյանն ասաց, որ այդ կառույցը նախքան նախագահական ընտրությունները տարհանվել է  եւ չի գործում: Ինչու են քաղաքապետի սեղանին դրված ՀՀԿ-ի նշանաբանով նոթատետրեր: “Մարդիկ գումար են ծախսել, արտադրել են, սա էստեղա մնալու”,-ասաց քաղաքապետը:

“Ժառանգության” առաջնորդը նախքան հեռանալը քաղաքապետին տեղեկացրեց, որ այսօր ժամը 3-ին գնալու է Սյունիքի մարզկենտրոն Կապան եւ այնտեղ պահանջելու է մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հրաժարականը:

Քաղաքապետն արձագանքեց, որ գործի բերումով ինքն էլ է այդ ժամանակ այնտեղ գտնվելու: Քաղաքապետարան այցից հետո Հովհաննիսյանը շրջեց Մեղրիում, այցելեց մի տուն, որտեղ նարդի էին խաղում, հետեւեց խաղի ընթացքին եւ շարժվեց Քաջարան:

Այնուհետ նրան մոտեցավ Մեղրիի ՀՀկ-ական ներկայացուցիչներից մեկը, ով խորհրուրդ տվեց բանակցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ և հայտարարեց, որ ընտրությունները Մեղրիում արդար են անցել: Հովհաննիսյանը չհամաձայնեց նրա հետ: ՀՀԿ-ական Սահակը նաև պաշտպանեց Սյունիքի մարզպետին՝ ասելով, որ իրենց քաղաքի համար ամենաշատ գործը հենց նա է արել:՛՛Ժառանգության՛՛ ղեկավարին մոտեցավ նաև մի կին, ով խնդրեց իր կոչին հետևել և երկխոսության գնալ Սերժ Սարգսյանի հետ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ