11 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Էպոսագետին հարեւանները ”ոսկե ձկնիկի” պառավի հետ են համեմատում

Henaran.am-ի թղթակիցն այսօր ուշագրավ զրույց է ունեցել Քանաքեռի բնակիչների հետ: Քանաքեռցիները մեր թղթակցին ասել են, թե նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին ‘’ձայն տվողը չեն’’: Վարդան Սեդրակյանի հարեւաններից պարզեցինք, որ Սեդրակյանը ’’փակ մարդ է’’ եւ ոչ ոքի հետ չի շփվում: Փոխարենը թեկնածուի հարեւանները դրական արտահայտվեցին նրա ընտանիքի մասին`նշելով, որ Սեդրակյանը համեստ կին եւ լավ երեխաներ ունի: […]

Գնանք քվեարկելու եւ տեր լինենք մեր երկրին. Սերժ Սարգսյան

Փետրվարի 15-ին ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը քարոզարաշավը ավարտեց Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ներկայացնում ենք նրա ելույթը ամոբողջությամբ:   “Բարի երեկո, Հայաստա՛ն, Բարի երեկո, Երեւա՛ն, Շնորհակալ եմ: Շնորհակալ եմ, որ այստեղ եք: Շնորհակալ եմ, որ սատարում եք: Շնորհակալ եմ բոլորիդ: Շնորհակալ եմ մեկ ամիս շարունակ ակտիվ աշխատելու, Հայաստանի ողջ տարածքում ծրագրեր, […]

Ինչ կապ ունի Անդրիասը Քոչարյանի հետ

Նախագահի թեկնածու, հացադուլը որպես պայքարի միջոց ընտրած Անդրիաս Ղուկասյանն այսօր Henaran.am-ի  խնրանքով անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարգսյանի հետ իր ունեցած հարաբերություններին: Ըստ որոշ տեղեկությունների, Անդրիաս Ղուկասյանը մտերիմ հարաբերություններ է ունեցել վերջինիս հետ: Այս հանգամանքը հաշվի առնելով, կարծիքներ են հնչում, թե թեկնածուն երկրորդ նախագահի ‘’մարդն է’’: Անդրիաս Ղուկասյանը մեզ հետ […]

Դարձյալ “հաճախորդներ”

Կուսակցության կանոնադրական պահանջները խախտելու, կուսակցության քաղաքական խորհրդի որոշումը անտեսելու, կուսակցությանը և կուսակցության նախագահին վարկաբեկելու և պատվերով կուսակցությունը կազմաքանդելու փորձ կատարելու համար կուսակցությունից հեռացված Ղուկաս Մեհրաբյանը, 15 փետրվարի 2013թ. հրավիրված մամլո ասուլիսում, հանրության ուշադրությունը բուն խնդիրներից շեղելու,  կուսակցության նախագահին վարկաբեկելու հերթական պատվերն է կատարել: Նա հայտարարել է, թե իբր  կուսակցությունում ոչ ոք տեղյակ չի եղել կայացված […]

Բագրատյանի “զեմլյակները”

”Արա գյուղը կանգնել է, որ իրեն ընտրի, որովհետև իր պապական գյուղն է”,-այսօր Արա գյուղում Henaran.am-ի թղթակցին ասաց թեկնածու Բագրատյանի հետ հանդիպման եկած Վրեժ Գևորգյանը:  ”Դե մեր գյուղացի է, խելացի մարդ է, դպրոցում էլ լավ էր սովորում”: Գյուղացիներից ոմանք չեն պատրաստվում “զեմլյաչեստվա” անել`  համերկրացու ծրագրին ծանոթ չեն, ծանոթանալուց հետո կորոշե` ընտրելու են, թե ոչ: Մյուսները գոհ […]

ԱԳ նախարարն ընդունեց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարին

Փետրվարի 15-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևին, ով գլխավորում է ՀՀ նախագահական ընտրություններին ԱՊՀ դիտորդական առաքելությունը: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը  նշեց, որ Հայաստանը, կարևորելով ԱՊՀ դերակատարությունը անդամ երկրների  միջև համագործակցության ամրապնդման և ընդլայնման գործում, շարունակելու է իր ակտիվ ներգրավվածությունը կազմակերպության գործունեության բոլոր ուղղություններով։   ԱՊՀ գործադիր  քարտուղարն իր հերթին բարձր գնահատեց Հայաստանի […]

Րաֆֆին ու մայրիկի երազանքը

“Մայրս երազել է, որ Հայաստանը մեր կյանքի օրերին լինի ազատ, անկախ, իրավական ամբողջական երկիր”,- ասաց նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը` պատասխանելով լրագրողի հարցին` արդյոք ճիշտ են խոսակցությունները, որ իր մայրը երազել է, որպեսզի որդին դառնա ՀՀ նախագահ: “Այս բոլոր բառերը, իհարկե, չեն վերաբերվում Հայաստանին, բայց այնպես պետք է անել, որ այդ ակնկալիքները արդարանան”:   Խոսելով  մյուս […]

Սերժ Սարգսյանն ու Վոլոդյան իրար խոստացան /վիդեո/

Ապարանում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հանդիպմանը 37-ամյա Վոլոդյա Պետորսյանը չէր մասնակցում: ՀՀԿ անդամ չի, իսկ թեկնածուն միայն հանդիպում էր նախատեսել իր կուսակիցների հետ: Սակայն Վոլոդյան մոտ մեկ ժամ սպասեց, մինչեւ հանդիպումը ավարտվեց եւ մոտեցավ նախագահին: Քուչակ գյուղում է ապրում, 6 տղա ունի, բնակարանային պայմանների բարելավում է ուզում: Նա հավատում է ապահով Հայաստանին: Թե ինչ […]

“Կարեւորը բառերը չեն, այլ որ խիյարը ծուռ չաճի” /վիդեո/

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը փետրվարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը չթաքցրեց, որ քվեարկելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանի օգտին: Ինքը հարգում է նաեւ մյուս թեկնածուներին, սակայն կարծում է, որ Սարգսյանը կենսափորձ ունի, կարող է աշխատել, բայց պետք է ձերբազատվի որոշ երեւույթներից: Մասնավորապես, Տեր-Գուլանյանին թվում է, որ նախագահի որոշումները 2-րդ, 3-րդ ատյանում լավ չեն անում, եւ այդ […]

ԱԳ նախարարն ընդունեց Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Փետրվարի 15-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի (ICES) դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ կազմակերպության նախագահ Ալեքսանդր Ցինկերի գլխավորությամբ։ Հանդիպմանը քննարկվեցին առաջիկա նախագահական ընտրություններին դիտորդական առաքելությունների իրականացմանն առնչվող հարցեր։ Այս ենթատեքստում նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց, որ ընտրություններին մասնակցում են տարբեր երկրներ եւ միջազգային կազմակերպություններ ներկայացնող մի քանի հարյուր դիտորդներ։ Պատվիրակության անդամները բարձր գնահատեցին դիտորդական առաքելությունների համար ստեղծված պայմանները եւ հավելեցին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի