07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Եթե կոալիցիայի հարց առաջանա

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը չբացառեց ԲՀԿ-ի հետ նոր կոալիցիա ձեւավորելու հնարավորությունը:

”Երբեք մի բացառեք ոչ մի բան: Ամեն ինչ հնարավոր է’’,- նշեց նա եւ շարունակեց.’’Այն քաղաքական ուժերը, որոնք մեր ծրագրի հետ համամիտ են եւ պատրաստ են սատարել Սերժ Սարգսյանի կողմից իրականացվող ծրագրերին, եթե կցանկանան մեզ հետ կոալիցիա կազմել, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեր գործադիր մարմինը կքննարկի”:

Հովիկ Աբրահամյանն ասաց, որ եթե ապագայում հնարավոր լինի ստեղծել կոալիցիա, ապա իր կարծիքով` երկրի նախագահի առաջարկներից մեկը կլինի այն, որ տվյալ քաղաքական ուժերը երկու-երեք կադրեր ներկայացնեն, որոնցից էլ նախագահը կընտրի պրոֆեսիոնալներին:

Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ինքը նման ձեւաչափ կառաջարկի ու հավելեց. ”Միշտ լինում են կոալիցիոն գործընկերներ, որոնք լավ բաները վերագրում են իրենց, վատ բաները վերագրում են իշխանությանն ու նախագահին եւ դա արդար չէ, եւ մենք ապագայում նաեւ նման մոտեցում կցուցաբերենք’’:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ