20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հիվանդ է այն մարդկանց ուղեղը, ովքեր հերոսացնում են մարդասպանին. Շարմազանով

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամբողջ պատմությունն ու, առհասարակ, Արցախի խնդրի հետ կապված ամբողջ պրոցեսը ցույց է տվել, որ եթե ինչ-որ մեկի ուղեղը հիվանդ է, ապա դա հայկական կողմի հետ որեւէ կապ չունի: Ես դրա վառ ապացույցը Սաֆարովի գործն էր: “Արմենպրես”-ի հետ զրույցում այդ մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` […]

Դատախազը խոստովանել է, որ պոռնոֆիլմում է նկարահանվել

Նյու Յորք նահանգի շրջանային դատախազ Մարկ Սաբենը խոստովանել է, որ 1970-ականներին նկարահանվելիս է եղել մեծահասակների համար ֆիլմերում, տեղեկացնում է “Associated Press”-ը: Մինչ այս Սաբենը հեքում էր այդ փաստը, սակայն հիմա հայտարարել է, որ դա ստել է եւ ներողություն է հայտնել ստելու համար: Սաբենը Քորթլենդ շրջանի դատախազի պաշտոնն զբաղեցնում է 2008-ից: 2012-ի նոյեմբերին նա հույս ուներ […]

Լեռնային Ղարաբաղը շահում է` միանշանակ. ռուս քաղաքագետ

“Վերջին շրջանում Ստեփանակերտը փորձում է որպես առանձին խաղացող հանդես գալ համաշխարհային քաղաքականության մեջ: Փորձում է առաջ տանել իր սուբյեկտիվ դիրքերը միջազգային ասպարեզում: Պետք է նկատել, որ գործընթացը սկսված է”, -Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել  Հարավային Կովկասի հարցերով փորձագետ, ռուսական “Российские вести” պարբերականի գլխավոր խմբագիր Ստանիսլավ Տարասովը: Քաղաքագետը ողջունում է այն փաստը, որ […]

ՕԵԿ-ը դեռ չի որոշել

ՕԵԿ-ը դեռ չի որոշել կմասնակցի նոյեմբերի 21-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստին, , թե ոչ: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում ասաց ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը: Հիշեցնենք, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության նախաձեռնությամբ կայանալիք արտահերթ նիստին, քվորում ապահովելու դեպքում,  կքննարկվի մեկ մեկ հարց` ՀՀ ընտրական,  պետական ռեգիստրի մասին եւ քրեական օրենքներում փոփոխություններ կատարելու ՀԱԿ-ի ներկայացրած փաթեթը: Հավելենք, […]

ՕԵԿ-ը չի հայտարարել, որ սատարում է “Հանրապետականին”

“ՕԵԿ-ը չի հայտարարել, որ ինքը սատարում է “Հանրապետական” կուսակցությանը: Խնդիր չի վերաբերվում է այս կամ այն կուսակցությանը սատարելուն: Մենք հայտարարել ենք  նախագահական ընտրությունների ընթացքում “Հանրապետական” կուսակցության ղեկավար նախագահին, հանրապետության  նախագահ Սերժ Սարգսյանին սատարելու մասին: Ես կարծում եմ, սրանք տարբեր բաներ են եւ այս տեսանկյունից ձեր դիտարկումը չի համապատասխանում իրականությանը”,-այօսր “Հենարան” մամուլի ակումբում ասաց ՕԵԿ փոխնախագահ […]

Մենք մեր դեմքը փրկելու խնդիր երբեք չենք ունեցել. ինչո՞ւ ՕԵԿ-ը ԲՀԿ-ի հետ հանդիպման գնաց

ՕԵԿ-ը մշտապես կողմնակից է եղել մեծամասնական ընտրակարգի հնարավորինս նվազմանը եւ առավելագույնս համամասնական ընտրակարգ ունենալուն: Այս մասին այսօր “Հենրան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը: Նրա խոսքով, նախագահական ընտրություններից հետո ՕԵԿ-ը պատրաստ է հարցը քննարկել, ինչը կարող է լինել փուլային, մի քանի տարիների ընթացքում: Սա, ըստ Շահգելդյանի, նաեւ նպատավոր կլինի կուսակցությունների կայացման […]

Պաղեստինցիները ռմբակոծել են Երուսաղեմը /վիդեո/

Երուսաղեմի բնակիչները նոյեմբերի 16-ի երեկոյան ստիպված են եղել ապաստարաններում թաքնվել ռմբակոծություններից  այն բանից հետո, երբ քաղաքում օդային խուճապի ազդանշան է հնչել, հաղորդում է “Reuters”-ը: Տեղի ռադիոկայաններից մեկի հաղորդավարն ուղիղ եթերում հայտարարել է, որ առնվազն մեկ պայթյունի ձայն է լսել: Երուսաղեմի բժիշկների տվյալներով` պայթյունն իսկապես եղել է, սակայն տուժողներ չեն եղել, քանի որ ոչ ոք օգնության չի […]

Աշոտյանի համախոհներ Օսկանյանը, Բագրատյանը և Սաֆարյանը

‘ԴԺՎԱՐ Է ԼԻՆԵԼ ԱՌԱՋԻՆԸ … Փաստորեն, մամուլն ու ընդդիմախոսներն ինձ են վերապահում Հայաստանի քաղաքական կյանքում տեղեկատվական հեղափոխության ջահակրի դերը: Ես պատրաստ եմ պատվով կրել այս պատասխանատվությունը, կողքիս ունենալով Վ. Օսկանյանի, Հ. Բագրատյանի, Ս. Սաֆարյանի պես համախոհներ 🙂 Վստահ եմ, 1-2 տարի հետո իրեն հարգող և ոչ մի քաղաքական գործիչ կամ լրագրող այլևս չի “ֆայմի” քաղաքական […]

Թուրքիան եւս ճանաչել է Սիրիական ազգային կոալիցիան

Թուրքական իշխանությունները եւս  Սիրիական ազգային կոալիցիան ճանաչել են սիրիական ժողովրդի օրինական ներկայացուցիչ, հայտնում է “Hurriyet”-ը: Սակայն Անկարան այն չի համարում միակ օրինական իշխանությունը քաղաքացիական պատերազմով համակված երկրում: “Թուրքիան ի սրտե ողջունում է այդ կարեւոր ձեռքբերումը եւ հաստատում է Սիրիական ազգային կոալիցիայի ճանաչումը` որպես սիրիական ժողովրդի օրինական ներկայացուցիչ եւ կոչ է անում Իսլամական համագործակցության կազմակերպության իր […]

Ինչ է սպասվում ՀՀՇ-ի այս համագումարում

ՀՀՇ-ն այս շաբաթ կորոշի համագումարի անցկացման հստակ օրը, որը նախատեսվում է դեկտեմբերին: Այսօր այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Արամ Մանուկյանը “մատից ծծած” անվանեց այն տեղեկությունները, թե ՀՀՇ համագումարի հետաձգումը պայմանավորված է կուսակցության վարչության նախագահի հնարավոր փոփոխությամբ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ չի բացառվում, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի “դաբրոյով” […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի