12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օմբուդսմենը եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները քննարկեցին

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ընդունեց ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի /ԺՀՄԻԳ/ Ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար Հայդի Թալիավինիին եւ նույն առաքելության իրավական վերլուծաբան Էլլիսաֆեթ Քարաջիանիդուին։  Հանդիպման ընթացքում քննարկվեցին թե´ անցած խորհրդարանական ընտրություններն ու թերությունները, թե´ գալիք նախագահական ընտրությունները եւ ընտրությունների հետ կապված աշխատանքները։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ներկայացուցիչները կարեւորեցին Մարդու իրավունքների պաշտպանի ներգրավվածությունը ընտրական […]

ՌԴ-ը կշարունակի ջանքերը` ուղղված ԼՂ հակամարտության կարգավորմանը. Ս. Լավրով

Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամների հետ, կշարունակի ջանքերն` ուղղված ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է “Россия 24″ հեռուստաալիքը: “Եթե մենք ցանկանում ենք գործնականում լուծել խնդիրը, ապա անհրաժեշտ է գործել, ինչպես Մինսկի խմբի համանախագահները”,-նշել է Լավրովը` հավելելով, որ ղարաբաղյան հակամարտության  կողմերի ԱԳ նախարարները բանակցային այս […]

“Պարոն նախագահ, մենք մեր ներդրումն անելու ենք միայն Կապանում” /վիդեո/

Քաջարանում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին  հարց ուղղվեց. Սյունիքն ունեցել է օդանավակայաններ, ինչպե՞ս է տեսնում նախագահը այն հարցը, որ գոնե մի օդանավակայան գործարկվի եւ նաեւ Սյունիքը օդային շփում ունենա: Սերժ Սարգսյանը պատասխանելով հարցին, ասաց, որ ավիացիայի պետին արդեն հանձնարարված է, որ զբաղվի եւ ներկայացնի եզրակացություն, թե Սյունիքի մարզի որ օդանավակայանն է շահագործման ենթակա: “Կարծում եմ […]

Անդրիաս Ղուկասյանը կսահմանափակի ԶԼՄ-ների հետ շփումները /ֆոտո, վիդեո/

ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն իրեն լավ է զգում: Այսօր նրան այցելել են շտապօգնության մասնագետները: Առողջական խնդիրներ չունի, ճնշումը նորմայի սահմաններում է, սակայն որոշել է սահմանափակել լրագրողների հետ շփումները: Անդրիասը վաղվանից միայն ժամը 14:00-14:30-ն ընկած ժամանակահատվածում կշփվի լրագրողների հետ: Ինչպես մեզ ասաց նրա համակիր Աշոտ Խաչատրյանը , հացադուլի երրորդ օրվանից սկսած` այդպես է: Այս թեկնածուն, […]

Սխալվելու իրավունք չունենք, սթափություն է պետք. Սերժ Սարգսյան /լրացված/

Քաջարանցի ընտրողների հետ հանդիպմանը Հանրապետության նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հիշեց Գարեգին Նժդեհի 7 պատգամներից 2-ը: “Խոսել Սյունիքում և չհիշել Գարեգին Նժդեհի հայտնի 7 պատգամները՝ ուղղված սյունեցիներին, պարզապես անհնար է: Կարծում եմ, դահլիճում կլինեն մարդիկ, ովքեր կհիշեն առաջին պատգամը. “Երբե՛ք առանց Սյունիքի և Արցախի”: Այս պատգամին հավատարիմ է մեր ողջ ժողովուրդը, և սա “Ապահով Հայաստանի” պարտադիր […]

“Հանրապետականը” արձագանքում է Մեծ Բրիտանիայի դեսպանի մեղադրանքներին

“Դիվանագիտական կորպուսների ներկայացուցիչները և Մեծ Բրիտանիայի հարգարժան տիկին դեսպանը ճիշտ կլինի, եթե պահպանեն դիվանագիտական էթիկետը և դեռևս քարոզչության առաջին օրը չկանխորոշեն, թե ինչպիսի ընտրություններ են լինելու Հյաստանում”,- Lragir.am-ին ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչի հայտարարարությանը: Հիշեցնենք, դեսպանը Հայաստանի նախագահի ընտրությունների կապակցությամբ իր բլոգում մասնավորապես գրել […]

Ու՞մ խաղերն եք խաղում. Բագրատյանը` էպոսագետին

”Ազատություն” կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի  նախընտրական շտաբի հանրային կապերի պատասխանատու Կարինե Հարությունյանը պատասխանել է նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի` իր նկատմամբ արված քննադատություններին:”Նախագահի այս թեկնածուն յուրաքանչյուր իր ասուլիսի ընթացքում չգիտես ինչու խոսում է ՀՀ նախագահի թեկնածուներից հենց Հրանտ Բագրատյանի մասին: Հրանտ Բագրատյանը հստակ զեկուցել է 15 տարվա ընթացքում ավելի քան երկուսուկես […]

Սիրիայում գերի է ընկել ազգությամբ հայ զինծառայող

Սիրիայում գերեվարված զինյալների խմբում ազգությամբ հայ երիտասարդ կա` ժամկետային զինծառայող Հակոբ Թուջյանը: Ընդդիմադիր ուժերը հայտնել են, որ գերիներին կհարցաքննեն, որից հետո հանցանք ունեցողներին կառանձնացնեն: Այս մասին  “Արմենպրեսս”-ի հետ զրույցում ասել է Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանը` հավելելով, որ այս գիշեր Հալեպում համեմատաբար հանգիստ է եղել` առանց ռմբակոծությունների եւ բախումների:

Դա հոգեբուժության մեջ կոչվում է պարանոյա, քաղաքագիտության մեջ` քաղաքական մերկանտիլիզմ կամ մանկամտություն

Քարոզարշավի ընթացքը գործող նախագահ Սերժ Սարգսյանի համար կախված է ոչ թե նրա ելույթներից, այլ շտաբների աշխատանքից:  Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ‘’Հենարան’’ մամուլի ակումբում նման կարծիք հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Սոցիոլոգի խոսքով, նախընտրական շտաբները չպետք է ընտրողներին ուժով բերեն քվեարկության, հակառակ դեպքում, ձայները կգնան մրցակիցներին: Գործող նախագահն, ըստ սոցիոլոգի` իր քարոզարշավն իրականացնում է ամերիկյան մեթոդներով.’’ Օբամայի […]

Հայաստանը թեւակոխում է ԵՄ-ի հետ քաղաքական ասոցացման համաձայնագրի ստորագրման փուլ. Ա. Բաղդասարյան

Այսօր տեղի ունեցավ Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որը նախագահում էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը: Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական` 14-րդ նիստի օրակարգում տեղ էին գտել մի շարք հարցեր, այդ թվում` ՀՀ-ԵՄ համագործակցության վերջին զարգացումների եւ կարեւորագույն ձեռքբերումների, մասնավորապես` ՀՀ-ԵՄ Ասոցացման, Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի