16 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

212 հանձնաժողովներում ղեկավարել են

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀԿ խորհրդի նիստում քննարկված հարցերին: Ըստ նրա` անդրադարձ է եղել նախագահական ընտրություններին:

Շարմազանովի խոսքով,  մեկ անգամ եւս  արձանագրվեց,  որ կայացած նախագահական ընտրությունները լավագույնն էին Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության մեջ: “Չնայած բոլոր թերություններին՝ այս ընտրություններն իսկապես լավագույնն էին մեր նորագույն պատմության մեջ”,-ասաց Շարմազանովը:

Որպես ապացույց նա վկայակոչեց  դիտորդական բոլոր առաքելությունների դրական գնահատականները: Միաժամանակ  նախագահական ընտրությունները, նախընտրական քարոզարշավն անցան, իսկ հիմա էլ հետընտրական բողոքի ցույցերն անցնում են առանց անձնական վիրավորանքների եւ ավելորդ լարվածության:

Շարմազանովը հատուկ ընդգծեց, որ ընտրական հանձնաժողովներից մոտ 200-ում “Ժառանգականներն” են եղել նախագահ կամ քարտուղար եւ այստեղ էլ ընտրությունների արդյունքները Հանրապետության մյուս հանձնաժողովների միջինացված արդյունքից չեն տարբերվել:

 Շարմազանովի Ճեպազրույցի այլ մանրամասները` տեսանյութում:

Հիշեցնենք, որ խորհրդի նիստից հետո տեղի ունեցած գործադիր մարմնի նիստում միաձայն որոշվեց, որ Երեւանի ավագանու համամասնական ցուցակը գլխավորելու է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ