Երեւանի քաղաքապետի, կադրային հարցեր. ՀՀԿ խորհուրդը լռում է /վիդեո/
Քիչ առաջ մեկնարկել է ՀՀԿ խորհրդի նիստը, որին ներկա են 160 անդամներ: Ժամանել են ՀՀԿ վերնախավի գրեթե բոլոր ներկայացուցիչները` Հովիկ Աբրահամյանը, Տիգրան Սարգսյանը, Երեւանի քաղաքապետը, նախարարներ եւ մարզպետներ:
Նրանց մեծ մասը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: Պատասխան ստացանք միայն էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից` իր հետագա պաշտոնավարման մասին:
“Ինչպես որոշի կուսակցությունը, այնպես էլ կլինի”,-ասաց նախարարը: “Կուսակցությունը կորոշի, թե ով է գլխավորելու ավագանու ցուցակը”,-սա էլ նկատեց Տարոն Մարգարյանը` հրաժարվելով պատասխանել այլ հարցերի:
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանից էլ փորձեցինք պարզել, թե ինչու է մարզպետարանի աշխատակիցներին շնորհակալություն հայտնել Սերժ Սարգսյանի օգտին աշխատելու համար : Նա նշեց.
“Կայքեր կարդացեք, կայքերում հարցի բացատրությունը կա”,-ասաց նա` հավելելով, որ տեղեկատվությունը սխալ է: Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն էլ տեղյակ չէր, իր հարցը քննարկվելու է նիստում, թե ոչ.
“Նիստին նոր ենք գալիս, հետո ամեն ինչ կերեւա”: Պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը եւ Մհեր Սեդրակյանը ժամանեցին միասին “սպիտակ բենթլիով”:
Դիտեք տեսանյութը: