20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առաջընթացի տարի ենք ունենալու. Հերմինե Նաղդալյան

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ելույթը` 2013 թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանը. ‘Հարգելի’ խորհրդարան, 2013թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկումն արձանագրեց խորհրդարանական գործընթացի առանձնահատուկ բարձր նշաձող: Ինչպես հանձնաժողովների համատեղ նիստերում, այնպես էլ լիագումար նիստում աննախադեպ ակտիվության պայմաններում փաստաթուղթը ենթարկվեց խորքային քննարկման և քննության: Ի պատիվ գործընթացի բոլոր մասնակիցների՝ կարող եմ ասել, որ իմ խորհրդարանական […]

Օսկանյանից տեղյակ չէր. ԲՀԿ-ն ՕԵԿ-ում էր/վիդեո/

Ինչպես  տեղեկացրել էր Henaran.am-ը,  այսօր, ժամը 17:00-ին,  ԲՀԿ-ի ներկայացուցիչները պիտի հյուրընկալվեին ՕԵԿ կենտրոնական գրասենյակում: Ինչպես  հայտնում է Henaran.am-ի թղթակիցը, քիչ առաջ Աբովյան 43 հասցեում գտնվող ՕԵԿ գրասենյակ եկավ  ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, քիչ ավելի ուշ ներկայացավ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս Henaran.am-ի լրագրողին հարցրեց, թե արդյոք Օսկանյանը եկե՞լ է և ստանալով դրական […]

Այդ հարցին թող ԲՀԿ-ն պատասխանի. Լեւոն Զուրաբյան

ԲՀԿ-ի նախաձեռնած քաղաքական քննարկումների մասին ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը որեւէ նորություն առայժմ չունի հայտնելու, բայց վստահ է, որ նոր կոնսուլտացիաներ կլինեն առաջիկայում: Այսօր այս մասին լրագրողներին հայտնեց Լեւոն Զուրաբյանը, ով ՀԱԿ-ի անունից մասնակցում է քննարկումներին: Զուրաբյանը տեղեկացրեց, որ քննարկումների հրավեր են ստացել նաեւ ՀՅԴ-ից: Հարցը խմբակցությունը դեռ չի քննարկել: Հիշեցնենք, որ […]

Լատվիան շահագրգռված է զարգացնելու փոխշահավետ համագործակցությունը Հայաստանի հետ. Լատվիայի ԱԳ նախարար

Նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչսի հետ:   Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը վերհիշեց այս տարվա հունվարին Ռիգայում լատվիական կողմի ջերմ ընդունելությունը եւ գոհունակություն հայտնեց, որ ընդունելով հրավերը` նախարար Ռինկեւիչսը այսօր գտնվում է Հայաստանում:   Իր խոսքում նախարար Նալբանդյանը շեշտեց, որ “Հայաստանը կարևորում է Լատվիայի […]

ԲՀԿ-ի խորհրդակցությունները ‘7 ու կեսն’-ն են հիշեցրել

Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որտեղ ԲՀԿ-ի մյուս քաղաքական ուժերի հետ տարվող խորհրդակցությունները նա համեմատել է հայտնի ‘7.5’ հումորային ներկայացման այն հատվածի հետ, որտեղ պատկերված է ԲՀկ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: ‘Լսի՛ր, Հայաստան, այս քաղաքական գործիչների մեծամասնությունը, որոնք մշտապես փորձում են փայլատակել իրենց ինտելեկտով, խորիմացությամբ, գիտելիքներով, ընդամենը նույն հայկական միջավայրի այլ […]

“Հալեպն այրվում է, մինչ մենք ջութակ ենք նվագում”. սթափության կոչ համայն հայությանը

Շուրջ երկու տարի աշխարհասփյուռ հայությունը հետեւում է Սիրիայում ընթացող քաղաքացիական դաժան պատերազմին` խորապես ցավելով եւ մտահոգվելով մեր հայրենակիցների անվտանգության եւ գոյատեւման համար: Ցավոք, մի քանի տասնյակ անմեղ հայեր են սպանվել կամ վիրավորվել հրազենային կրակոցներից եւ ռմբակոծություններից, իսկ շատերն է` առեւանգվել: Հայկական տներ, եկեղեցիներ ու դպրոցներ են թալանվել, վնասվել կամ այրվել: Հազարավոր ընտանիքներ իրենց կյանքը փրկելու համար խուճապահար փախել են Հայաստան կամ հարեւան այլ երկրներ: Երբ վերջին ամիսներին իրավիճակը […]

Լրացուցիչ ընտրությունները կարժենան 42 միլիոնից ավելի

Այսօր կառավարությունն որոշում ընդունեց դեկտեմբերի 2-ին 2 ընտրատարածքներում կայանալիք լրացուցիչ ընտրությունների համար ԿԸՀ-ին հատկացնել 42.441.035 դրամ` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Ոստիկանությանը ևս այդ ֆոնդից նույն նպատակով հանձնվեց  12.407.716 դրամ:  

Այ հիմա է, որ Դուք ուզում եք տորթի չափի մասին ամեն ինչ իմանալ. Հերմինե Նաղդալյանը` Հրանտ Բագրատյանին

2013 թվականի պետբյուջեի քննարկմանը ԱԺ ՀՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա հայտարարեց, որ  բյուջեն կոմպրոմիս է ռեալ իրավիճակում ցանկությունների եւ հնարավորությունների կոմպրոմիս: Նաղդալյանի խոսքով, 2012 թվականին 2011-ի  համեմատ նախատեսված էր 101 միլիարդ դրամի հարկային աճ: “Մենք նման եկամտային աճ ունեցել ենք միայն տնտեսական վերելքի տարիներին, իսկ 2013-ին  նախատեսված է 87, 7 […]

ՀԱԿ-ը ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու ստորագրահավաք է սկսել

ԱԺ ՀԱԿ խմբակցության նախաձեռնությամբ  խորհրդարանում ստորագրահավաք է սկսվել` նոյեմբերի 21-ին ԱԺ արտահերթ նստաշրջան սկսելու մասին: Այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցությունում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: “Մենք գտնվում ենք նախագահակնա ընտրությունների նախաշեմին եւ կարեւորագույն հարցն այն է, արդյոք հնարավոր կլինի ՀՀ-ում քիչ թե շատ ժողովրդավարական ընտրություններ անցկացնել”,-հայտարարեց նա: Ըստ Զուրայանի,  հաշվի առնելով, […]

Մեկ-երկու շաբաթից ՀԱԿ-ը կասի

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այս պահին հավանական է համարում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը նախագահական ընտրություններում: ՛՛Մեկ-երկու շաբաթ հետո արդեն պարզ կլինի, և ես ձեզ կասեմ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բագրատյանը: Նա չցանկացավ իր կարծիքն արտահայտել այն մասին, թե ինչ կլինի, եթե ընդդիմության միասնական թեկնածուն լինի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: ՛՛No comment’’,-ասաց Բագրատյանը: ՀԱԿ-ը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի