06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Շարմազանովը հեռախոսազրույց է ունեցել Լիտվա-Արցախ բարեկամության խմբի անդամ Ալգիս Կաշետայի հետ

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Լիտվա բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը փետրվարի 27-ին հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի Հանրապետության Սեյմասում Լիտվայի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն բարեկամության նախաձեռնող  խմբի անդամ Ալգիս Կաշետայի հետ:

Էդուարդ Շարմազանովը ողջունել է քաղաքական տարբեր խմբակցություններ ներկայացնող Սեյմասի ինն անդամների կողմից ստորագրված Լիտվա-Արցախ բարեկամության խումբ ստեղծելու նախաձեռնությունը:

Նրա խոսքով՝ այն ժողովրդավարական չափանիշների վրա հիմնված կարեւոր հանգրվան է ԼՂ անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ լիտվացի պատգամավորները չընկրկեցին նույնիսկ ադրբեջանական սադրանքների առջեւ  եւ այս քայլով ապացուցեցին, որ անկախության եւ ազատության գաղափարի ջատագովն են:

Ալգիս Կաշետան, իր հերթին, կարեւորել է նման նախաձեռնությունների իրականացման անհրաժեշտությունը՝ հույս հայտնելով, որ Սեյմասում խմբի ստեղծումը նախադեպ կհանդիսանա այլ խորհրդարանների համար եւս:

Կողմերը կարեւորել են նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Լիտվայի Հանրապետության խորհրդարանների միջեւ հետագա փոխգործակցությունը հայ-լիտվական բարեկամական հարաբերությունների սերտացման շարունակականության ուղղությամբ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ