12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵԽԽՎ բանաձեւը. Վրաստանը գոհ է, Ռուսաստանը` համաձայն չէ

ԵԽԽՎ-ն բանաձեւ է ընդունել 2008-ի ռուս-վրացական հակամարտության հումանիտար հետեւանքների մասին: Փաստաթղթում գործնական  երաշխքիներ են տրվում կողմերին, թե ինչպես բարելավել վիճակն այդ տարածաշրջանում: Ռուսական պատվիրակությունը զեկույցը համարել է “քաղաքականացված” եւ չի ընդունել այն, հաղորդում է “BBC”-ն: Շվեդիայի խորհրդարանի անդամ, ռուս-վրացական հակամարտության հումանիտար հետեւանքների հարցերով զեկուցող Թինա Ակետոֆտը, ով 2 տարի պատրաստել է իր զեկույցը, հայտարարել է, […]

Մեղրին՝ Շվեյցարիա՞… /ֆոտո, վիդեո/

Երեկ հունվարի 23-ին ավարտվեց ՀՀ նախագահի թեկնածու  Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումները Սյունիքում: Սյունեցիների խոսքով պատահական չէ, որ նա մարզերից առաջինը ընտրել է Սյունիքը: “Անցած անգամ էլ Սյունիքից սկսեց, եւ հաղթեց: Սյունիքը Նժդեհի հայրենիքն է, Սյունիքը անառիկ դարպաս է եւ այս անգամ էլ է հաղթելու Սերժ Սարգսյանը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասացին կապանցի ընտրողները: Ագարակում նախագահի թեկնածուին տեսնելու […]

Քաջարանի գյուղապետի նամակը

Սյունիքի մարզի Քաջարան գյուղի ղեկավար Ռաֆիկ Աթայանը պատրաստվում էր հերթական նամակը հանձնել ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: “Գյուղի խնդիրների մասին ա, ճիշտ ա, մի անգամ հանդիպեցի խոսեցինք, բայց հիմա էլ եմ ուզում: Ժամանակը քիչ ա, սպասում եմ, որ գա նամակը տամ իրան”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետը: Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ գյուղի վարչական տարածքի մեջ մտնող […]

Քլինթոնը դուրս է եկել ափերից` բռունցքով հավածել սեղանին /վիդեո/

ԱՄՆ Սենատի անդամները հունից հանել են պետքարտուղար Հիլլարի Քլինթոնին` Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիս Սթիվենսի մահվան մասին քննարկումների ժամանակ: Երբ հանրապետական սենատոր Ռոն Ջոնսոնը մեղադրել է Քլինթոնին Բենղազիում ԱՄՆ դեսպանության վրա հարձակման իրական պատճառները թաքցնելու մեջ, Քլինթոնը չի կարողացել զսպել իրեն եւ բռունցքով հարվածել է սեղանին, հաղորդում է “BBC”-ն: “Փաստը մնում է փաստ` 4 ամերիկացի է […]

“Օֆ-լայն” մնացածների մխիթարանքը

ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է կուսակցական շահեր հետապնդող կայքերին ու հայտնել իր մտահոգությունները: ”Որոշ քաղաքական ուժերին, որոնք այս ընտրություններին օֆ-լայն են մնացել, ոչինչ չի մնում, քան գլխիկոր հետևել, թե ինչպես են ընտրություններին մասնակցող այլ թեկնածուներ նրանց քթի տակից տանում ժամանակին իրենց քվեարկող ընտրողներին: Անճարությունից աջ ու ձախ ֆշացնող այս շրջանակները […]

ԵԽԽՎ նախագահը հանդիպել է հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների հետ

ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի շրջանակներում հանդիպել է հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների հետ, հաղորդում է “Trend”-ը: Հանդիպմանը եւս մեկ անգամ ընդգծվել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների կարեւորությունը, սակայն հանդիպման մանրամասների մասին որեւէ հայտարարություն չի արվել:  Եռակողմ հանդիպումները, որոնք հենվում են խորհրդարանական դիվանագիտության վրա եւ անց են կացվում ԵԽԽՎ նախագահի նախաձեռնությամբ, պարբերաբար կազմակերպվում են: […]

Նիկոլի պայմանագիրը. Հայկական ժամանակ

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը  ներկայացրել է խոստացված նախագիծը, որ կոչվում է “Քաղաքացիական պայմանագիր”:  “Սա մի փաստաթուղթ է, որտեղ ներկայացրել եմ հանուն Ազատ և Երջանիկ Հայաստանի մղվող պայքարի, դրա խնդիրների, նպատակների և միջոցների մասին պատկերացումներ, կամ` ավելի ճիշտ, ուրվագծել պատկերացումների շրջանակ, բազմաթիվ դետալների ձևակերպումը թողնելով ընթացիկ, աշխատանքային ապագային: Այսօրվա խնդիրն, ինչ խոսք, փաստաթղթի նախագիծը հանրությանը ներկայացնելն […]

Դիմում են ՀՀ նախագահի թեկնածուներին /վիդեո/

“Շիրակ կենտրոնը” պատրաստել է Հայաստանում հաջորդ ամիս կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուներին և ՀՀ ապագա նախագահին գյումրեցի ընտրողների կողմից ուղղված ուղերձներ պարունակող տեսանյութերի շարք, որոնք հաջորդաբար կհանրայնացվեն նախընտրական քարոզարշավի ընթացքում: Տեսանյութերում շարքային ընտրողները իրենց հուզող խնդիրներով և սպասելիքներով դիմում են երկրի բարձրագույն պաշտոնի հավակնորդներին` իրենց կողմից բարձրացրած խնդիրների լուծման ակնկալիքով: Դիտեք “Ընտրողները` ՀՀ նախագահի թեկնածուներին” […]

Սերժ Սարգսյանին լեգիտիմացնելու համար չեն /վիդեո/

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի համար միաժամանակ և տարօրինակ է, և ուրախալի, որ նախագահական ընտրությունների մրցապայքարում նոր, հասարակությանն անհայտ թեկնածուներ են հայտնվել: Այս մասին նա ասաց Henaran.am-ի հետ զրույցում: Խառատյանի համար հատկապես տարօրինակ է այն, որ այդ թեկնածուներն իրենց թիկունքում չունեն քաղաքական ռեսուրս, այսինքն` չեն ներկայացնում որևէ կուակցություն և հետևորդներ էլ չունեն: Իսկ այս երևույթը նրան ուրախացնում […]

Իշխանությունը պարտք է Հայաստանի բոլոր քաղաքացիներին. Սերժ Սարգսյան /ֆոտո/

 ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Սյունիքի մարզում իր քարոզարշավն ավարտեց Սյունիքի մարզկենտրոն Կապանում: Նկատենք, որ Կապանը առաջին բնակավայրն էր, որտեղ հանդիպումը բացօթյա էր: Մինչ նախագահի թեկնածուի ժամանումը, ընտրողներին համերգային ծրագրով ներկայացել էին ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը, Էմմին, Արամոն եւ այլ երգիչ-երգչուհիներ:  Կապանում ընտրողների հետ հանդիպմանը ևս ՀՀ նախագահի թեկնածուն շեշտել է, որ իր համոզմամբ, ապահով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի