17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Ես “մարտի 1” թույլ չեմ տալու. Րաֆֆի

“Թող  ամեն մեկը մտածի, իր սխալը գտնի, թե ինչպես եղավ, որ մեր հողում մարտի 1 թույլ տրվեց եւ վաղվա հանրահավաքին պատասխան տա, որ այլեւս երբեք “մարտի 1-եր” չլինեն: Այսօր Ազատության հրապարակում հրապարակային ասուլիսին ասաց “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհննիսյանը:

Հովհաննիսյանն ասուլիսն  սկսեց “մարտի 1”-ի 10 զոհերի անունները հիշատակելով: Հովհաննիսյանը նշեց, որ իր սիրտն ու հոգին ցավում են այդ զոհերի համար, որ կիսում է նրանց ընտանիքների վիշտը: “Ես հանձն եմ առնում, որ ինչքան աստված թույլ տա, ես “մարտի 1″ թույլ չեմ տալու”,-ասաց նա:

Ասուլիսից հետո հանրահավաքի մասնակիցները Րաֆֆի Հովհաննիսյանի, նրա տիկնոջ` տիկին Արմենուհու,  “ժառանգականների” առաջնորդությամբ երթով շարժվում են դեպի Մյասնիկյանի արձան ` այստեղ մատուցելու իրենց հարգանքի տուրքը զոհերի հիշատակին:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ