16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ազատագրում քաղաքացիական պլատֆորմի կոչը

Սույն թվականի փետրվարի 18-ին ՀՀ քաղաքացին իր ընտրական իրավունքի միջոցով հստակ ՈՉ է ասել գործող հանցավոր համակարգին: Չնայած դրան այսօրվա հանցավոր ռեժիմը փորձում է քողարկել համատարած ընտրակեղծիքները:

Միևնույն ժամանակ միջազգային դիտորդական առաքելությունները փորձում են լեգիտիմացնել կեղծված ընտրությունները: Հաշվի առնելով վերոնշյալը՝ մենք, որպես ՀՀ ազատ, ակտիվ քաղաքացիներ, չենք ընդունում ԿԸՀ-ի հրապարակած արդյունքները և հայտարարում ենք, որ.

 

–  աջակցելու ենք, որ ՀՀ քաղաքացին պաշտպանի իր ընտրելու իրավունքն ու քվեն

 

– տեր կանգնելով այդ իրավունքին՝ չենք հանդուրժելու ցանկացած գործարք կամ պայմանավորվածություն հանցավոր համակարգի հետ

 

– իրականացնելու ենք ՀՀ ակտիվ քաղաքացիներին որոշումների ընդունման գործընթացներում ներգրավվելուն ուղղված գործողություններ 

 

Անկախ քաղաքական դիրքորոշումից, կատարած ընտրությունից, կուսակցական պատկանելությունից, անձնական համակրանքներից և հակակրանքներից կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին, քաղաքացիական նախաձեռնություններին, կուսակցություններին, նախագահի թեկնածուներին, հատկապես երիտասարդությանը և ուսանողությանը միավորվել հանուն արդար ընտրությունների: Մեր բոլոր գործողությունները լինելու են խաղաղ քաղաքացիական անհնազանդության գործողությունների շրջանականերում և բացառելու են բռնությունը:

 

Մենք չենք ճանաչում և չենք ընդունում որևէ հերոս կամ փրկիչ: Մենք վստահում և ընդունում ենք միայն քեզ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որովհետև դու ես իշխանության կրողը և դու տեր ես քո ձայնի իրավունքին:

 

http://www.facebook.com/groups/161297297357015/ Պլատֆորմի տակ հանդես գալու համար պետք է ստորագրել “Կոչ”-ի տակ անձամբ՝ անուն ազգանունով: Խմբում ֆեյքեր չեն կարող լինել: Ադմինիստրատորը գրանցում է այդ մարդուն ով ցանկանում է միանալ պլատֆորմին և նամակով տեղեկացնում նրան խմբում ներառվելու կանոների մասին: Ստորագրողների ցուցակը հրապարակային է:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ