Դա միայն կարող է ասել արցախցիների նկատմամբ անասնակական ատելություն ունեցող հայ մարդը
Մեր մշակույթի միայն չակերտավոր ներկայացուցիչը կարող էր Արցախը համարել Ադրբեջանի շրջան: Դա միայն կարող է ասել արցախցիների նկատմամբ անասնակական ատելություն ունեցող հայ մարդը, կամ մարդիկ, որոնց գենետիկ ծագումն անհայտ է: Ես չեմ տեսել մի մարդ, ով Արցախը ճանաչի Ադրբեջանի հեռավոր շրջան:
Այսպես արտահայտվեց ԱԺ պատգամավոր Համլետ Հարությունյանը` այսօր ասուլիսին անդրադառնալով Ռուբեն Հախվերդյանի երեկ Ազատության հրապարակում հնչեցրած կարծիքին:
Ներքաղաքական զարգացումներին անդրադառնալով`ԱԺ պատգամավորն ասաց, որ “փորձ է արվում նոր քաղաքական ճգնաժամ պատադրել մեր ժողովրդին”:
“Այս ամենը ուղղորդվում է մեզ ոչ հատուկ ուժերի կողմից: Մեզ համար դա մահացու վտանգներով է լեցուն, և ձեռնտու է արտաքին ուժերին:
Այդ ճգնաժամի խորացումը կարող է օգտագործվել արտաքին ուժերի կողմից”,-ասաց նա` ասածը հիմնավորելով նրանով, որ շատ կազմակերպություններ կան, որոնք ֆինանասվորվում են դրսից` “իրենք տալիս են գումարը և պատվիրում երաժշտությունը, և ցույցերի, դասադուլների մեծ մասը կազմակերպվում են հենց այդ անձանց կողմից”:
Նրա համոզմամբ, պատմությունը ցույց է տվել, որ մեկ առանձին մարդու իշխանատենչությունը կործանել է մեր պետականությունը:
“Րաֆֆի Հովհաննիսյանը ապրել է ԱՄՆ-ում, որտեղ չնչին տարբերությամբ պարտվող թեկնածուն, պարտվելով Ջորջ Բուշին, ընդունել է իր պարտությունը: Ինչու է մեզ մոտ այդպես, բայց այլ երկրներում այդպես չէ: Կոչ եմ անում միասնական լինել: Րաֆֆի Հովհաննիսյանը բարոյական իրավունք չունի կասկածի տակ դնել ընտրությունների արդյունենրը”:
Անդրադառնալով “Մարտի 1″-ի դեպքերին`”Արցախ” հայրենակցական միության նախագահը նշեց.
“Այդ դեպքերը մեր`բոլորի, քաղաքական անհեռատեսության հետևանք են: Պետք է գտնել մեղավորներին, բայց կորուստները չենք կարող ետ բերել: Դրա համար մեղավոր ենք բոլորս:
Բոլոր երկրներում քաղաքական ճգնաժամային իրավիճակները հղի են անդառնալի հետևանքներով, սակայն պետք է այնպես անել , որ “Մարտի 1″ այլևս չկրկնվի”: