16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հայաստանն անդամակցեց ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքին. ԱԳ նախարարն հանդիպեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին

Փետրվարի 27-ին Վիեննայում բացվեց ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի հինգերորդ գլոբալ ֆորումը, որի նպատակն է համախմբել միջազգային հանրությանը ծայրահեղականության դեմ՝ միջմշակութային եւ միջկրոնական երկխոսության ու համագործակցության միջոցով։ Ֆորումի բացումը կատարեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը։ Ֆորումի աշխատանքներին մասնակցում են 136 երկրների եւ միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պատվիրակություններ:

Համաժողովի աշխատանքներին Հայաստանի պատվիրակությունը գլխավորող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես եկավ ելույթով։ Իր խոսքում  նախարար Նալբանդյանն նշեց, որ հանդուրժողականությունը, այլոց ազգային, մշակութային եւ կրոնական ժառանգության հանդեպ հարգանքը ներդաշնակ եւ խաղաղ համակեցության նախապայմաններից է։ ԱԳ նախարարը ընդգծեց, որ Հայաստանը միանում է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքին բարի կամքով եւ վճռականությամբ` աշխատելու անդամ երկրների հետ բազմազանության եւ քաղաքակրթությունների ներդաշնակության դրական ուղերձը առաջ մղելու նպատակով։

Հայաստանի արտգործնախարարի օրակարգը հագեցած էր նաեւ երկկողմ հանդիպումներով։

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին, որը խնդրեց իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց նրա երկրորդ մանդատի ընթացքում։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին ՄԱԿ-ի օրակարգային խնդիրների շուրջ։ Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց, որ Հայաստանը կշարունակի իր ակտիվ ներգավվածությունը ՄԱԿ-ի եւ նրա կառույցների գործունեությանը:

Բան Կի-Մունի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։ Այդ ենթատեքստում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը իր աջակցությունը հայտնեց Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը:

Սիրիայում տեղի ունեցող զարգացումների քննարկման ենթատեքստում անդրադարձ կատարվեց խաղաղ բնակչության, այդ թվում սիրահայերի առջեւ ծառացած խնդիրներին:

Վիեննայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը խնդրեց իր շնորհավորանքները փոխանցել ՀՀ Նախագահին վերընտրվելու կապակցությամբ՝ գոհունակությամբ նշելով, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը դրական է գնահատել Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունները:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ օրակարգային հարցերի, կազմակերպության շրջանակներում իրականացվող աշխատանքներին Հայաստանի ակտիվ ներգրավվածության, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի հետ: Զրույցի ընթացքում քննարկում տեղի ունեցավ երկկողմ հարցերի,  տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի խնդիրների շուրջ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ