24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

“ԼՂ ժողովրդի ապագայի հեռանկարները”. կոնֆերանս Ֆրանսիայի ԱԺ-ում

Փետրվարի 26-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովում Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցի եւ Արցախյան շարժման 25-ամյակի կապակցությամբ կայացավ կոնֆերանս, որին ներկա էին մի շարք ֆրանսիացի սենատորներ եւ պատգամավորներ, ֆրանսահայ համայնքային կառույցների ղեկավարներ, լրագրողական եւ հասարակական շրջանակների ներկայացուցիչներ:

Կոնֆերանսի ընթացքում ելույթով հանդես եկավ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը: Շնորհակալություն հայտնելով Ֆրանսիայի “Հայ դատի” գրասենյակին միջոցառումը նախաձեռնելու համար` դեսպան Չիտեչյանը ներկայացրեց Ղարաբաղյան հակամարտության պատմական ակունքները եւ 1988 թվականին Արցախի ժողովրդի ինքնորոշման պայքարի նոր փուլը, որին ի պատասխան կազմակերպվեցին եւ իրականացվեցին հայերի ջարդերը Սումգայիթում:

“Արցախի ժողովրդի կողմից իր ճակատագիրը տնօրինելու իրավունքը պետք է իրավական ճանաչում ստանա. որեւէ տրամաբանությամբ չի կարելի բացատրել, թե ինչու մի ժողովուրդ, որն իրականացրել է ինքնորոշման իր իրավունքը, այնուհետեւ հարկադրված եղել ամրագրելու այն պատերազմում, պետք է մաս կազմի իր դեմ պատերազմ սանձազերծած պետության”, – ընդգծեց դեսպան Չիտեչյանը: Շանունակելով իր խոսքն Ադրբեջանում վերջին տարիներին կատարվող մտահոգիչ զարգացումների վերաբերյալ` դեսպանը, մասնավորապես, նշեց պետական մակարդակով հայատյացության ցայտուն դրսեւորումները, ինչպիսիք են Գուրգեն Մարգարյանին ապանած  ադրբեջանցի հանցագործի հերոսացումը եւ հայտնի գրող Աքրամ Այլիսլիի դեմ ուղղված` բռնատիրական ռեժիմին բնորոշ արշավը` հավելելով, որ “Ադրբեջանի ներկայիս ղեկավարության կողմից արվում է ամեն հնարավոր քայլ ադրբեջանական հասարակությանը ոչ թե խաղաղությանը, այլ պատերազմի պատրաստելու նպատակով”:

“Այսօր Ադրբեջանն ամեն կերպ փորձում է մոռանալ կամ տպավորություն ստեղծել թե մոռացել է այն պատմական իրողությունը, որ հրադադարի եռակողմ պայմանագիրը 19 տարի առաջ աղերսվել է հենց իր կողմից` ընդ որում խնդրելով հրադադարը Արցախի իշխանություններից”,-հայտարարել է դեսպանը եւ եզրափակել իր խոսքը խաղաղության եւ հանդւորժողականության կոչով:

Կոնֆերանսի ընթացքում ելույթներով հանդես եկան նաեւ ֆրանսիահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը, Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հովհանես Գեւորգյանը եւ Ֆրանսիայի Ազգային Ժողովի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի նախագահ Ռենե Ռուքեն:

Միջոցառման ավարտին` ներկաների կողմից Սումգայիթյան ջարդերի զոհերին մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգանքի պահին, դահլիճում մինչ այդ աննկատ գտնվող երկու ադրբեջանցի երիտասարդ լկտի սադրանքի փորձ նախաձեռնեցին, որը կանխվեց կազմակերպիչների կողմից եւ սադրիչները հրավիրվեցին դահլիճից դուրս:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ