Ինչ զիջել Րաֆֆի Հովհաննիսյանին /վիդեո/
‘’Մենք աշխատում ենք մի հայտարարության տեքստի վրա: Եթե ընդհանուր համաձայնության գանք, կկազմակերպենք ԱԺ արտահերթ նիստ եւ կքննարկենք հետընտրական իրադարձությունները, որից հետո կունենանք հայտարարություն’’,-այսօր լրագրողներին տեղեկացրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` անդրադառնալով հետընտրական իրավիճակը ընդդիմության հետ քննարկելու ձեւաչափի շուրջ քննարկումներին:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես կվարվի իշխանությունը, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը կոշտացնի իր դիրքորոշումը, Հովիկ Աբրահամյանը նախ նկատեց, թե ում նկատմամբ կոշտացնի, այնուհետ նշեց.
‘’Մենք այս ընտրություններում հաղթել ենք: Մեր թեկնածուին ութ հարյուր հազար ձայն են տվել: Մենք հարգում ենք այն հինգ հարյուր հազար քաղաքացիներին, ովքեր ձայն են տվել նրան եւ իրենք էլ պարտավոր են հարգել ութ հարյուր հազար քաղաքացիներրին’’:
ԱԺ նախագահը շեշտեց, որ քայլերի որեւէ կոշտացումը չի բխում ժողովրդի շահից, ՀՀ օրենքներից եւ Սահամադրությունից ու ընդգծեց, որ ցանկացած քաղաքական ուժ իր գործողությունները պետք է ծավալի միայն օրենքի շրջանակներում:
‘’Կա ԿԸՀ որոշում, բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում եւ Րաֆֆի Հովհաննիսյանը, պետք է ընդունեն հաղթող թեկնածուին եւ փորձեն իրենց ձայները օգտագործել ոչ թե փողոցում` միտինգներին, այլ կատարել ռեփորմների առաջարկներ’’,-շարունակեց Հովիկ Աբրահամյանը` շեշտելով, որ պատրաստ է քննարկել բոլոր ողջամիտ առաջարկները:
ԱԺ նախագահի խոսքով, ստեղծված իրավիճակի ելքը պետք է լինի մեկ սեղանի շուրջ քննարկումը.’’Մենք առաջարկել ենք մեկ ձեւաչափ, թող իրենք էլ իրենցն առաջարկեն, ռեֆորմներ առաջարկեն, սահմանադրական բարեփոխումներ կատարենք’’:
Դիտարկմանը, թե նախորդ բոլոր ընտրություններին հաջորդած հետընտրական զարգացումները դեպքերի հանգուցալուծումը եղել ենբռնությամբ, ինչ կլինի այս անգամ, Հովիկ Աբրահամյանն ասաց.
”Մենք ողջամիտ առաջարկ ենք անում` նստել սեղանի շուրջ խոսել: Որեւէ բռնություն պատիվ չի բերի մեր պետությանը, մեր քաղաքական ուժերին: Ես բացառում եմ որեւէ ապօրինի գործառույթ իշխանության որեւէ գերատեսչության կողմից’’:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ընտրություններին միջազգային դիտորդները տվել են իրենց գնահատականները, լցոնումներ չեն արձանագրվել, իսկ այն տեղամասերում, որտեղ թեկնածուն վերահաշվարկ է պահանջել, ընդամենը չորս ձայն է ավելացել Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին եւ մեկ ձայն` Սերժ Սարգսյանի:
‘’Եթե եղել են խախտումներ ինչու են հանձնաժողովի անդամները ստորագրել’’: Միեւնույն ժամանակ ԱԺ նախագահը կարծիք հայտնեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ողջամիտ քաղաքական գործիչ է եւ ժողովրդին չի տանի բախումների:
Ինչ վերաբերվում է հարցին, թե ինչ առաջարկներ կարող է քննարկել իշխանությունը, որի մասին նշում է պարոն Աբրահամյանը, ԱԺ նախագահն ասաց.”Ես յուրաքանչույր խոսքիս մեջ ասում եմ ողջամիտ առաջարկություն:
Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին ասելու է` արի գնանք երկրորդ փուլ, դա ողջամիտ առաջարկություն է, եթե առաջարկում է ԱԺ-ն լուծարել, ոնց գնա ընդառաջ, եթե դա Սահամանդրության մեջ չի տեղավորվում”:
Հովիկ Աբրահամյանն ասաց, որ իշխանությունն օրինակ, պատրաստակամ կլինի քննարկել եթե Րաֆֆի Հովհաննիսյաննն ասի, թե այս կամ այն ոլորտը ‘Ժառանգության’ այս կամ այն գործիչը լավ կղեկավարի:
ԱԺ նախագահը նաեւ հավաստիացրեց, որ առաջիկա հինգ տարիներին նախագահ Սերժ Սարգսյանը անպայման անդրադառնալու է երկրում առկա խնդիրներին եւ փորձելու է լուծում գտնել .”Այս քաղաքԱկան կամքը մեր թիմն ունի ”: