16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Րաֆֆու սխալը /ֆոտո/

“Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր` փետրվարի 26-ին մարզային այցելությունը սկսեց Արմավիրից: Հաջորդ կանգառը Մեծամորն է: Այստեղ Հովհաննիսյանը նշեց, որ ինքը հաղթանակ չի տարել: “48-ը` 48-ի դեմ: Թող լինի այդպես` ժողովրդավարություն, բայց մենք գիտենք, որ Մեծամորը հաղթել է”,-ասաց նա:

Հովհաննիսյանն ասաց, որ ինքն այսօր առավոտյան հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ եւ առաջին հերթին հարգում է հենց նրան: Սակայն բոլորը պետք է ընդունեն ժողովրդի հաղթանակը:

“Պուտինը, Բարոզոն, Ջոն Քերին, ինչ ուզում են, թող ասեն, հարգում եմ իրենց, բայց Մեծամորի խոսքը թող չխախտեն, թող ոչ ոք ինձ ժողովրդավարության, օրենսդրության դասեր չտա”,-հայտարարեց Հովհաննիսյանը: Այստեղ նա ընդգծեց նաեւ, որ բոլորը պետք է պատրաստ լինեն Անահիտ Բախշյանի հաշվետվության տարիներին: Տիկին Բախշյանն ուղեկցում է Րաֆֆի Հովհաննիսյանին:

“Նա մեր ապագա պետական ծառայողն է: Մեզնից` բոլորիցս, ակնկալեք պատասխանատվություն: Կարող է հաղթանակը մեկ օրում չլինի, մեկ ամիս տեւի”,-ասաց նա: Ելույթից հետո Հովհաննիսյանը շարունակեց բարեւել հավաքվածներին”:

Նշենք, որ Մեծամորում, ի տարբերություն մյուս բնակավայրերի, ավելի քիչ թվով բնակիչներ էին հավաքվել: Հավաքվածներից ոմանք Henaran.am -ի հետ զրույցում ասացին, թե հույս ունեն, որ Հովհաննիսյանին կհաջողվի իր պայքարը մինչեւ վերջ տանել:

Մյուսներն էլ նշեցին, որ չեն կարծում պայքարը իշխանափոխության բերի, քանի որ ընտրություններն արդեն կայացել են եւ ընտրվել է Սերժ Սարգսյանը: Հարցին, թե որն է Րաֆֆի Հովհաննիսյանի սխալը, նրանք պատասխանեցին.

“Սխալն այն էր, որ նա լիազոր ներկայացուցիչներ չուներ բոլոր ընտրատեղամասերում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ